Հոդված12:54, 15 Օգոստոս 2025
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիան երկար տարիներ Սիրիայում գործող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG-ԺԻՋ) և դրանց քաղաքական թևը հանդիսացող «Ժողովրդական միություն կուսակցությունը» (PYD-ԺՄԿ) համարում է որպես ահաբեկչական կառույցներ և մեղադրում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ:
Անկարայի համոզմամբ՝ YPG-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները Սիրիայի հյուսիսում կարող են դառնալ Թուրքիայի տարածքի վրա հարձակման կամ քրդական ինքնավարության հիմք, ինչը կխաթարի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ Սիրիայի քրդերը 2016թ. մարտի 17-ին հայտարարել էին ինքնավարության հռչակաման մասին, սակայն սիրիական իշխանությունները ցայսօր բացառում են նրանց որևէ կարգավիճակի տրամադրում:
Վերջին ամիսներին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մի շարք հրապարակային հայտարարություններով զգուշացրել է, որ YPG-ն և վերջինիս հարող «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF) պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։
Նա մեղադրել է Սիրիայի քրդերին «խաղի կանոնները խախտելու» (Խոսքը 2025թ. մարտի 10-ին Սիրիայի կառավարության և SDF-ի միջև ձեռք բերված համաձայնությունն է ) մեջ և նույնիսկ ուղիղ կոչ հղել SDF-ին՝ «դադարեցնել Իսրայելի Սիրիայի մեջ գործիք լինելու քաղաքականությունը»։ Ֆիդանը ընդգծել է, որ եթե այս գիծը շարունակվի, Թուրքիան պատրաստ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ռազմական միջամտություն:
Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները
Թուրքիայի սահմանին մոտ քրդական ներկայության ամրապնդումը, այդ թվում նրանց ռազմական կարողությունների ընդլայնումն Անկարայի համար անվտանգային լուրջ սպառնալիք է և երկարաժամկետ վտանգ է ներկայացնում:
Բացի այդ, Անկարան մտավախություն ունի, որ Սիրիայում հաջողված ինքնավարությունը կարող է ոգեշնչել Թուրքիայի քրդերին։
Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությունը YPG/SDF-ին, Թուրքիայում ընկալվում է որպես հավասարակշռության խախտում տարածաշրջանում։
Թուրքիայում վերջին շրջանում վախեր կան կապված՝ թուրք-սիրիական սահմանին իսրայելական ներկայության և ազդեցության մեծացման հետ: Անկարան զգուշությամբ է հետևում YPG/SDF-ի և Իսրայելի հնարավոր ռազմական կամ հետախուզական համագործակցությանը։ Անկարան Սիրիայի հյուսիսում Իսրայելի ազդեցության հնարավոր ընդլայնումը նույնպես դիտարկում է որպես «սահմանային անվտանգության սպառնալիք»:
Հարկ է նշել, որ Թուրքիան որդեգրել է «Առանց ահաբեկչության Թուրքիա» կարգախոսը, որը վերաբերում է ոչ միայն երկրի ներսի, այլև սահմաններից դուրս գտնվող «ահաբեկչական» խմբավորումների չեզոքացմանը։ Քանի որ Անկարան վերոթվարկյալ քրդական կառույցներին համարում է ահաբեկչական, ապա չի բացառվում, որ եթե քրդերը չինտեգրվեն սիրիական պետության կազմում, քայլեր կձեռնարկի վերջիններիս ազդեցության թուլացման ուղղությամբ: Դա կլինի և՛ Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ համագործակցության, և ռազմական նոր գործողությունների արդյունքում:
Իսկ եթե Թուրքիան հապաղի և այժմ չձեռնարկի քայլեր քրդական ուժերի դեմ, ապա հետագայում հնարավոր է, որ ստիպված կլինի առերեսվել ոչ միայն քրդական անկախ միավորի և դրա հետևանքների, այլև Թուրքիայի սահմաններին իսրայելական ներկայության հետ։
Հնարավոր քայլերը, որոնց կարող է դիմել Թուրքիան ներառում են՝
1. Սիրիայի կառավարության հետ համագործակցություն YPG/SDF-ին ճնշելու նպատակով։
2. Տեղային (լոկալ) ռազմական գործողությունների իրականացում՝ սահմանների մոտ «անվտանգության գոտիներ» ստեղծելու համար։
3. Դիվանագիտական ճնշում ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ YPG/SDF-ին զենքի և ֆինանսական աջակցության դադարեցման համար։
4. Տեղային ուժերի հետ համագործակցություն՝ YPG/SDF-ի դիրքերը թուլացնելու նպատակով։
Թուրքիայի քաղաքականությունը YPG/SDF-ի նկատմամբ հիմնված է այն համոզման վրա, որ այս կառույցները կշարունակեն սպառնալիք լինել Թուրքիայի պետական անվտանգության և տարածաշրջանային հավասարակշռության համար։
Սիրիայի քրդերի հնարավոր համագործակցությունը միջազգային այլ դերակատարների և ուժերի, մասնավորապես Իսրայելի հետ, ինչպես նաև թուրք պաշտոնյաների բացահայտ սպառնալիքները մեծացնում են ռազմական գործողությունների հավանականությունը Սիրիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |