Տնտեսական14:26, 20 Օգոստոս 2025
Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ ադրբեջանական «Socar» նավթագազային ընկերությունը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում։
Յըլմազը նշել է, որ «Socar»-ը Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է և ընդգծել է, որ ներդրումների ծավալը գերազանցել է 18 մլրդ դոլարը։
Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով ադրբեջանական գազի Թուրքիայի տարածքով Սիրիա մատակարարմանը՝ նշել է, որ դա հնարավոր է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության և համակարգման շնորհիվ։
Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ոլորտում կապերի մեծացումը ռազմավարական նշանակության քայլ կլինի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |