Հոդված13:31, 29 Մայիս 2025
PKK-ն ինքնալուծարվում է․ ի՞նչ է թաքնված կուլիսների ետևում

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) 47 տարի զինված պայքարից հետո վայր է դնում զենքերը։
Որոշումը, որն ընդունվել էր մայիսի 5-7-ը «ՔԲԿ»-ի 12-րդ կոնգրեսի ընթացքում, մեծ արձագանքի արժանացավ թե՛ միջազգային տարբեր դերակատրների և թե՛ Թուրքիայի կողմից։
Այդ օրերին ՔԲԿ-ի ինքնալուծարման վերաբերյալ որոշման մասին խոսելիս հիմնականում շոշափվում էր երեք անուն․ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անունները։
Բահչելիի անունը կապվում է ՔԲԿ-ի հետ բախումները վերջ տալու ուղղությամբ ընթացող գործընթացի մեկնարկի, Էրդողանի անունը՝ դրան ի պաշտոնե աջակցելու և պետական կառույցները ներգրավելու, իսկ Օջալանի անունը՝ ինքնալուծարման մասին անսպասելի կոչի հետ։
Այսուամենայնիվ, թեև մի շարք ամպագորգոռ անուններ են շոշափվում և պաշտոնական հայտարարարությունների պակաս չի լինում, թուրքական և միջազգային մամուլի գլխագրերում փնտրում են ինչու՞ և ինչպե՞ս հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են ինքնալուծարման քայլին դիմելու պատճառների և ընդունված որոշմանը հաջորդած ու հաջորդելիք գործողություններին։
Հիմնական պնդումները, ըստ որոնց, Օջալանը վերջիվերջո հակվել է զենքի ուժով պայքարի մեթոդից հարաժարվելուն՝ ընտրելով դիվանագիտությունը, առնվազն կասկածի մի փոքր տեղիք են տալիս։
Հարց է առաջանում՝ ի՞նչ փոխվեց և ինչը՞ ստիպեց ավելի քան 2 տասնամյակ թուրքական բանտում գտնվող, Քուրդիստանի ստեղծման ու քրդերի իրավունքների համար պայքարի ջատագով և խորհրդանիշ համարվող Օջալանին գնալ նման քայլի։ Ի՞նչ խոստացան Օջալանին, ի՞նչ քաղաքական առևտուր կայացավ և արդյո՞ք այն իրականություն կդառնա, թե՞ պարտիզանական խմբերով բախումները կշարունակվեն, ինչից և Թուրքիան ցանկանում էր վերջնականապես ազատվել։
Թեմայի վերաբերյալ շրջանառվող պնդումներով էլ հենց փորձ է կատարվում տալ այս հարցերի պատասխանները, սակայն դրանցում անորոշությունն ակնհայտորեն պահպանվում է։
«Kronos38» թուրքալեզու ընդդիմադիր լրատվակայքում, որն ի դեպ չունի թուրքական դոմեյն և ըստ ամենայնի հրապարակվում է արտերկրից, տեղ էին գտել նման բովանդակությամբ լուրեր, որտեղ բացահայտվում էր ինքնալուծարման և զինաթափման գործըթնացը, ըստ որի՝ վերջինս իրականացվելու է 5 փուլով և անձամբ վերահսկվելու է Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) կողմից։
Զուգահեռ նշվում է, որ գործընթացի 3-րդ փուլին հաջորդող ժամանակահատվածում հնարավոր են նաև որոշակի մեղմացումներ Օջալանի նկատմամբ, սակայն ընդգծվում է հստակ, որ նրան ազատ արձակելու մասին խոսք չի կարող գնալ։
Թվում է ամեն ինչ պարզ է, իսկ գործընթացը, ըստ փուլերի վերաբերյալ պնդումների, պետք է ավարտվի հարթ և անխնդիր, ընդհանուր առմամբ 4 ամսվա ընթացքում, սակայն տասնամյակների պատմություն ունեցող զինված պայքարին վերջ տալը 4 ամսում առավել քան անիրատեսական է։
Այս հարցում կարելի է առանձնացնել և՛ չտրված պատասխանները և՛ «մութ» գործարքների հնարավորությունը։
Կարծում ենք, որ Օջալանին ազատ արձակելու սցենարը այնքան էլ անհավանական չէ, հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես մեկնարկեց ամբողջ գործընթացը։ Թե ինչպես Բահչելին գործընթացի մեկնարկը սկսեց Օջալանի հետ խոսույթով՝ այդպիսով մեծ խաղադրույք կատարելով անձամբ այս դերակատարի վրա։
Շատ հավանական է, որ իրավիճակը կարող է չզարգանալ ըստ սցենարի, կարող են առաջանալ խնդիրներ և եթե նույնիսկ մինչ օրս Օջալանի ազատ արձակման հարցը քննարկման չի դրվել, ապա մնացյալ խնիդրները լուծելու նախապայմանով այն լիովին քննարկման ենթակա հավանական տարբերակ կարող է լինել։
Չի բացառվում նաև, որ իր ազատ արձակման և արդեն դիվանագիտական մակարդակում ևս պայքարը շարունակելու նպատակով Օջալանը ապահովագրեր ինքն իրեն «հարթ գործընթացի արհեստական դժվարություններով», որտեղ խնդրի առաջին լուծողը կարող է հանդիսանալ հենց ինքը, առավել ևս, ինքնալուծարման կոչից հետո։
Ինչ վերաբերում է տասնամյակների զինված պայքարին վերջ դնելու նաև հենց անձամբ Օջալանի բացատրությանը, այն կարող է հավանական և ճշմարտացի լինել, եթե օրինակ դիտարկենք Էրդողանի իշխանության տարիներին քրդերին որոշ չափով քաղաքականության մեջ ներգրավելու հնարավորությունը տալը։ Սակայն մտածել, որ գործընթացը մեկնարկել է առանց խոստման և կամ գոնե չհանգուցալուծվել դրանով, առնվազն չի կարելի։
Չէ՞, որ սա լավ երկխոսության նախադեպ էր, որտեղ կարելի էր իրապես 47 տարվա պայքարի արդյունքում թեկուզ և դիտարկել որոշակի երաշխիքների ստացումը՝ ընդհուպ մինչև իրավունքներին և որոշակի ինքնուրույնությանը վերաբերող առավելություններ։
Եթե նույնիսկ ենթադրենք, թե ամեն ինչ հարթ է, թուրքական իշխանությունները հաղթել են, իսկ քրդական ազատագրական պայքարի մասնակիցները՝ պարտվել, ինքնալուծարման որոշումը կյանքի կոչելը կշարունակի մնալ բարդ և անկանխատեսելի։
Ուստի, շտապել և ասել, որ քրդական հարցն արդեն լուծված է, առնվազն պետք չէ․ բոլոր զինված բախումներն էլ մի օր ավարտվում են սեղանի շուրջ։ Գուցե և Օջալանը զինված պայքարը սպառված է համարել, բայց քրդական հարցի լուծման գաղափարախոսությամբ ապրած մարդու տեսանկյունից, կարծում ենք, որ հարցի լուծումը շարունակում է մնալ սեղանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |