Քաղաքական10:49, 28 Փետրվար 2025
Աբդուլլահ Օջալանը կոչ է արել զինյալ քրդերին զենքերը վայր դնել և ինտեգրվել Թուրքիային

Փետրվարի 27-ին Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որտեղ 26 տարի է ինչ ցմահ ազատազրկված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը (Ափո)։ Վերջինս իր կողմանկիցներին զենքները վայր դնելու և ինքնալուծարվելու կոչով է հանդես եկել։
Ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը և հայտարարել.
«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԲԿ-ը պետք է լուծարվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |