• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հուլիս, 2025
Երեքշաբթի 17:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված17:08, 06 Մայիս 2025

Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ

Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ

Թուրքիայի Սիլիվրիի բանտում կալանքի մեջ պահվող Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը մայիսի 6-ին հայտարարել է վարչական դատարան հայց ներկայացնելու մասին։ Նա պարզաբանել է, թե ինչու է դատական գործընթաց սկսելու համար ընտրվել հենց մայիսի 6-ը։ 

Փեհլիվանը մասնավորապես ասել է․ «Ինչպես հայտնի է, մայիսի 6-ը Թուրքիայի պատմության մեջ համարվում է այն անձանց հիշատակի խորհրդանշական օր, ովքեր պայքարել են ժողովրդավարության, օրենքի գերակայության և լիարժեք անկախության իդեալների համար։ Էքրեմ Իմամօղլուի՝ 2019 թվականին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի անարդար ու անօրինական չեղարկումն էլ տեղի էր ունեցել հենց մայիսի 6-ին։

Հենց այս պատճառով էլ մենք նպատակահարմար և խորհրդանշական ենք համարել մեր դատական հայցը ներկայացնել մայիսի 6-ին, որն անարդարության դեմ ժողովրդավարության, արդարության և անկախության համար պայքարի խորհրդանիշն է»։

Հարկ է նշել, որ 1972թ․ նույն օրը Անկարայի բանտում մահապատժի էին ենթարկվել այդ երկրի հեղափոխական շարժման առաջնորդներ Դենիզ Գեզմիշը, Յուսուֆ Ասլանը և Հյուսեին Ինանը։ Հիշյալ ձախակողմյան գործիչները ձգտում էին հակակապիտալիստական և հակաիմպերիալիստական հեղափոխության՝ ընդդեմ ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիայի կառավարության։

Փաստացիորեն մայիսի 6-ը կարևոր և խորհրդանշական օր է Թուրքիայի պատմության մեջ և կապված է երկու հիմնական իրադարձությունների հետ, որոնք քաղաքական, հասարակական և խորհրդանշական մեծ ազդեցություն են ունեցել այդ երկրի վրա։

Իմամօղլուն և հիշյալ ձախակողմյան առաջնորդները նման են այն իմաստով, որ բոլորն էլ ընկել են իշխանական ճնշման տակ՝ իրենց գաղափարների կամ քաղաքական հաջողությունների համար։

Տարբերությունն այն է, որ ձախ գործիչները գործել են հեղափոխական պայքարի շրջանակում՝ դուրս օրինականությունից, մինչդեռ Իմամօղլուն հանդես է գալիս «օրինական ժողովրդավարական համակարգի» ներսում՝ որպես ընտրված պաշտոնյա։

Եթե զուգահեռներ տանենք այս գործիչների միջև, ապա կարող ենք ասել, որ վերոհիշյալ անձինք միջազգային հանրության կողմից դիտվում են որպես նմանատիպ օրինակներ՝ քաղաքական հաշվեհարդար դատարանների միջոցով։ Էքրեմ Իմամօղլուի գործը, թեպետ իրավական ու քաղաքական առումներով տարբերվում է 1972-ի դեպքերից, բայց հանրային ընկալման և խորհրդանշական իմաստով ընկալվում է որպես քաղաքական ճնշումների դեմ նույն պայքարի շարունակությունը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահի թեկնածու և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Վերջինս մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման, ահաբեկչությունն աջակցելու և հանրային պաշտոնյային սպառնալու մեջ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)
Թուրքիայի մի շարք նահանգներում վերջին 48 ժամում բռնկվել է 150 անտառային հրդեհ (Տեսանյութ)

Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնում է 30 մլրդ դոլարի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։

Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ
Թուրքիայի նախագահը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ

Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։

Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն
Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։

Թուրքիայում վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ
Թուրքիայում վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ

Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}