• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 23:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված15:55, 24 Ապրիլ 2025

Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում

Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում

Թուրքը հիմա Բոսֆորի ափին զվարթ դեմքով թարմ ձուկ է ուտում և ռաքը խմում: Իր հզոր երկրի կենացը խմում: Նա ապրում է ներկայով` առանց անցյալի ծանր բեռը զգալու։

Իսկ հայը մռայլ դեմքով դանդաղ ու ծանր բարձրանում է Ծիծեռնակաբերդ` ձեռքին ծաղիկ, սրտում սուգ: Հայի երկիրը չունի ոչ նեղուց, ոչ ծովափ, իսկ հզորության մասին խոսք չկա: Գոնե առայժմ։

Երկու ծայրահեղ հակադիր իրականության մեջ ապրող երկու ժողովուրդ: Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը: Այստեղ չհաղթահարված ողբերգություն կա, այնտեղ` չմարսված ոճրագործություն:

- Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
- Մեր հին թշնամու եղունգների տակ,
Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:

Կասեր Պարույր Սևակը:

Բայց այդ մկրատը չի գտնվելու, այդ եղունգը չի կտրվելու, քանի դեռ հայի երկրում կան չափման միավորներ միայն սուգը չափելու համար, թե ինչքան խորն է, թե ինչքան ծանր է: Փոխարենը չկան ռազմավարական հեռատեսության, ծրագրված գործողությունների ու վերջնական նպատակի ռացիոնալ հաշվարկներ: Իսկ եթե անգամ կան էլ, ապա ոչ շոշափելի են, ոչ էլ տեսանելի, թերևս արդեն 110 տարի:

Այդ ընթացքում հայությունը հասցրել է բաժանվել հատվածների և իրար չափել «թրքասեր» ու «թրքատյաց» պիտակներով: Ովքեր ասել են` պետք է թուրքերի հետ լեզու գտնել, տեղնուտեղը  հռչակվել են թրքասերներ: Ովքեր ասել են` չպետք է մոռանանք թուրքերի արածը, իսկույն հռչակվել են թրքատյացներ: Մարդիկ չեն հասցնում մինչև վերջ խոսել, բացատրել իրենց ասելիքը, միանգամից հանրային պարսավանքը փակում է նրանց բերանը:

Հավատացե՛ք, սա ծանր էմոցիոնալ բեռ է, որն իր տակ անխնա ճզմում է իրար հասկանալու վտիտ շանսերը: Չի թողնում, որ նախ հասկանանք իրար, հետո նոր` թուրքերի հետ հարաբերվելու ձևը:

Վիլյամ Սարոյանն ասում էր. «Երկրորդ համաշխարհային պատերազմեն վերջ գերմանացիներու մեծ մաս դատապարտեց ֆաշիզմ, խոստովանեցավ իր չարագործություն։ Եվ ատ իր առողջության նշան է։ Թուրք այդ չըրավ»։

Եվ առ այսօր չի անում։ Առողջացման ոչ մի նշան։ Մենք էլ թուրքին սիրելը կամ ատելը դարձրել ենք քաղաքական կատեգորիա ու մեր գլխին սարքել իսկական փորձանք: Մինչդեռ թուրքին սիրելու կամ ատելու հարցը չէ, որ պիտի լիներ մեր օրակարգում: Իսկ գուցե պետք էր միայն հաշվարկե՞լ: Ռացիոնալ խորատեսությամբ հաշվարկել մեր անելիքները` ինչպես ամրանալ, ինչպես պահանջել ու ինչպես ստանալ: Ի վերջո, ինչպե՞ս անել, որ Ծիծեռնակաբերդը չլինի միայն հայերի սգո բարձունքը, այլև դառնա մարդկության խղճի հուշարձանը։ Այդ թվում նաև թուրքերի:

Բայց մենք չենք արել այդ հաշվարկները: Ատել ենք առանց հաշվարկի, կամ սիրել ենք առանց ինքնասիրության: Դրա համար էլ մեր սուգը երկարատև է, որի առաջ կամ անզոր ենք, կամ ոչ ադեկվատ, կամ երկուսը միասին։

Ընդհանրապես ադեկվատության պակաս քիչ չի հանդիպում մեր պատմության դրվագներում: Օրինակ՝ 1918թ. Տրապիզոնի բանակցություններում հայկական պատվիրակությունը 90 հոգով էր գնացել բանակցելու թուրքերի հետ: Դրսևորված այդ անադեկվատությունը ստացել էր հեգնական արձագանք թուրքերի կողմից. «Եթե եկել եք հողերը հետ գրավելու, ապա քիչ եք, եթե եկել եք բանակցելու, ապա շատ եք»:

Մեր պաթոսն ու էմոցիոնալ գերդոզան հաճախ են մեզ կտրել իրականությունից ու տարել-տեղավորել մեկ այլ՝ պատրանքային իրականության մեջ: Արդյունքում մենք ապրել ենք ոչ թե այն իրականությունում, որն առաջ է գնում, փոխվում է, այլ այն, որը կուզենայինք ունենալ։

Անընդհատ դեգերել ենք փակ դռների առաջ ու մեզ թվացել է, որ եթե բավականաչափ բուռն հուզվենք, դռները կբացվեն։ Դուրս ենք մնացել իրական քաղաքական գործընթացներից ու չենք կարողացել կառուցել այնպիսի մոտեցումներ, որոնց հիմքը կլիներ ոչ թե տաք հույզը, այլ՝ սառը դատողությունը։

Ասում են` հանգիստ ծովում երբեք հմուտ նավաստի չեն դառնում:
Միայն սգալով մեր վերքը չի բուժվի: Մեզ պետք է առանց էմոցիաների հմուտ նավարկել այնքան, մինչև հասնենք ափ: Բոսֆորի ափ:

Հեղինակ`   ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}