• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:13, 19 Մարտ 2025

Թուրք լրագրողի հեղինակային հաղորդումը Հայաստան կատարած այցի մասին (Տեսանյութ)

Թուրք լրագրողի հեղինակային հաղորդումը Հայաստան կատարած այցի մասին (Տեսանյութ)

Թուրքիայում հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն հաղորդում է պատրաստել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Լրագրողը «NTV»-ի ալիքով հեռարձակվող իր հեղինակային հաղորդումը նվիրել է հայ-թուրքական հարաբերությունների թեմային։ 

Հաղորդման ընթացքում ներկայացվել են հատվածներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցներից, ինչպես նաև Մարգարայի անցակետ կատարված այցից։

Չուբուքչուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը և նշել, որ  վերջին շրջանում նկատվում է Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների միջև ավելի ինտենսիվ ուղիղ շփում, ինչը որակվել է կարևոր փոփոխություն նախորդ տարիների համեմատ։

Նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո փոխված տարածաշրջանային հավասարակշռությունը խթանում է գործընթացների արագացմանը։ Ըստ Չուբուքչուի՝ չնայած պաշտոնական սահմանափակումներին, Հայաստանն ու Թուրքիան ունեն զգալի առևտրային և գործարար կապեր, որոնք ներկայումս իրականացվում են անուղղակի ճանապարհներով։ Կովկասյան տարածաշրջանի ապագայի հարցում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկկողմ կապերի, այլև Կովկասի կայունության, խաղաղության և տարանցիկ ճանապարհների ապագայի համար։

Զուգահեռաբեր նաև նշվել է, որ միջազգային դերակատարները՝  Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի վրա, թեև Ռուսաստանի ազդեցությունը որոշակիորեն նվազել է։

Անդարադառնալով վարչապետի քաղաքականությանը՝ լրագրողը նշել է, որ 2021-ին, չնայած խիստ քննադատություններին, Փաշինյանը վերընտրվել է, իսկ պատերազմից հետո նոր ապագա կառուցելու անհրաժեշտություն կա։

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո 2022-ի հուլիսին կողմերը պայմանավորվել են 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել Մարգարա-Ալիջան անցակետը, սակայն Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը, եթե Հայաստանը չհամաձայնի որոշակի պայմանների։

Նշվել է, որ Ադրբեջանի պահանջները ներառում են նաև սահմանադրական փոփոխություններ։ Լրագրողը ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, քանի որ դա դիտարկում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում և փոխարենը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերագործարկում։

Աղբյուր`    https://www.youtube.com/watch?v=WWUlc-q_j8Q&ab_channel=Mete%C3%87ubuk%C3%A7uilePasaport

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}