• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հունիս, 2025
Շաբաթ 23:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:13, 18 Մարտ 2025

Թուրք լրագրող․ «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի ռեգիոնալ հեռանկարի համար»

Թուրք լրագրող․ «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի ռեգիոնալ հեռանկարի համար»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող «T24» լրատվական կայքի թուրք լրագրող, քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչի հետ։

- Տիկին Յինանչ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

- Այժմ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ առանձնահատուկ են, մենք դա հասկանում ենք ու դա այդպես է։ Եվ այդ  «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը իսկապես բացատրում է երկու երկրների միջև հարաբերությունները։ Դա փաստ է և այդ փաստը դուք չեք կարող փոխել։ Մենք այն իրավիճակում ենք, որ պետք է ըստ այդ փաստի գործենք։ Ես դա ժամանակ առ ժամանակ եմ ասում ու կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը և Հայաստանն ու Թուրքիան պետք է հնարավորինս արագ կարգավորեն հարաբերությունները։ Անկեղծ, երանի ժամանակ չկորցնեն ու պահ առաջ դա կյանքի կոչեն։

Երբեմն եղբայրների միջև կարող են տարաձայնություններ լինել, միշտ չէ, որ ընտանիքի անդամներն ամեն ինչի մասին նույն կերպ են մտածում։

Եթե նման բան լիներ, Թուրքիան ի սկզբանե կասեր՝ «Ես շահագրգռված չեմ կարգավորմամբ»։ 

Նայում ենք անցյալին և տեսնում ֆուտբոլային դիվանագիտություն և այլն: Հետևաբար, կարծում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։  Կարծում եմ նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի տարածաշրջանային հեռանկարի համար։ Բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք նման որոշում ենք կայացնում և, ինչպես ասացի, որպես լրագրող փորձում եմ դա քննադատել։ «Երանի այսպես չլիներ, կուզենայի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Թուրքիան ու Հայաստանը կարգավորվեին հարաբերությունները որքան հնարավոր է շուտ»։ Նույնիսկ եթե դա լիակատար կարգավորում  չլինի էլ ես կցանկանայի, որ Թուրքիան որոշ քայլեր ձեռնարկեր առանց սպասելու և կարծում եմ, դա Ադրբեջանի օգտին էլ կլինի։

Ըստ լրագրողի, եթե Թուրքիան և Հայաստանը կարգավորեն հարաբերությունները, դա լավ կլինի նաև Ադրբեջանի համար։ Այսինքն, երբ ես սա ասում եմ, դա նրանից չէ, որ արհամարհում եմ Ադրբեջանի շահերը, ընդհակառակը, կարծում եմ, որ Ադրբեջանին պետք է ձեռնտու լինի հնարավորինս արագ համաձայնության գալը։

Ձեր հարցի կարճ պատասխանն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան արտասովոր եղբայրական հարաբերություններ ունեն։ Նախագահ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Ալիևն առանձնահատուկ հարաբերություններ ունեն և այո, Ադրբեջանն իսկապես շատ կարևոր ներդրումներ ունի Թուրքիայում։

Սրանք կարևոր գործոններ են ու կան նաև այդ հուզական կապերը, բայց ինչ-որ պահի աշխարհաքաղաքականությունը երբեմն կարող է տապալել այդ զգացմունքային կապերը, և ինչ-որ պահի, կարծում եմ, Անկարան նույնպես խրախուսում է Բաքվին ու խրախուսում է իր փակ դռների հետևում։

Կարծում եմ, որ (Անկարան-խմբ․) ասում է՝ «Դե թող շատ չուշանա (կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքումը խմբ․), եկեք արդեն ավարտին հասցնենք»: 

Այնպես չէ, որ ես գիտեմ ու խոսում եմ, բայց դա իմ լրագրողական ենթադրությունն է,  զգայարաններս դա են հուշում։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}