Հարցազրույց15:07, 17 Մարտ 2025
Թուրք լրագրող. «Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը»

Թուրքական «T24» լրատվական կայքը Յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Բարչըն Յինանչի հետ հարցազրույցը, որտեղ Յինանչը ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կիսվել տպավորություններով։
«Հայաստանից ոչ ավանդական ուղերձներ Անկարային» վերնագրով հարցազրույցում Յինանչը լրագրողների Հայաստան կատարած այցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը որակել է պատմական։
Հաղորդման տարբեր հատվածներում ՀՀ վարչապետի քաղաքականությունը որակվել է «տաբուներ կոտրող», իսկ կառավարման մեթոդները՝ «ոչ ավանդական»՝ նկատի ունենալով վարչապետի հրապարակումները, հայտարարությունները, հանրային տրանսպորտից օգտվելը։
Լրագրողը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ վարչապետը առաջ է քաշել «Իրական Հայաստան» հայեցակարգը, որով փորձում է ասել՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։ Բացի այդ, ըստ նրա, այս նոր մոտեցմամբ Փաշինյանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում ուղերձներ է հղում թե՛ իր հանրությանը, թե՛ Թուրքիային։
Յինանչը նշել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք իրական արդյունք չեն տվել։ Նա ընդգծել է, որ իր տպավորությամբ արդյունքի բացակայությունը մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանում։
Յինանչը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի մոտեցման վերաբերյալ՝ չափազանցված համարելով 3 միլիոնանոց Հայաստանից տարածքային պահանջների մասին թուրքական կողմի պնդումները։
Նա ընդծել է, որ սահմանների բացումը կաշխուժացնի սահմանային շրջաններում առևտուրը, զբոսաշրջությունը, իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում գուցե նաև Սփյուռքի դիրքորոշման մեղմացում լինի։
Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը։ Ադրբեջանը պահանջում է, որ Թուրքիան անգամ նվազագույն քայլ չկատարի, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Այդպիսով՝ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերություններում հզորի դիրքերից է հանդես գալիս և անընդհատ նոր պայմաններ է ներկայացնում։ Հայ պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արգելափակումը, իրականում բարդացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Յինանչն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները (հիշատակել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ուղերձների հանդեպ Թուրքիայի լռությունը որակել է սխալ) իրենց քայլերին ի պատասխան Թուրքիայից էլ են ընդառաջ քայլ կամ ժեստ սպասել։ Նրա դիտարկմամբ՝ այդպիսի փոքր քայլ կարող է լինել 2022թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Այս պայմանավորվածության չկատարվելուն Յինանչն անդրադարձել է մի քանի անգամ՝ այն որակելով անտրամաբանական։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Յինանչը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, և իր տպավորությամբ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը պայմանագիրը ստորագրելու նախապայման է դնում։
Գործընթացը խոչընդոտում է նաև այն, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար Հայաստանից ուղիղ միջանցք է ուզում, որտեղ վերջինի իրավազորությունը չպիտի տարածվի։ Հայաստանն էլ դեմ է, քանի որ դա համարում է իր ինքնիշխանության զիջում։
Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է «ռազմավարական համբերություն» տերմինով՝ Փաշինյանը մանր քայլերով առաջ գնալու, գործընթացը որևէ կերպ չխափանելու, ամեն նոր պահանջին նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով նպատակին հասնելու մարտավարություն է կիրառում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |