• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 15:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:17, 14 Մարտ 2025

Թուրք լրագրող. «Սահմանի բացումը բխում է ինչպես Թուրքիայի ու Հայաստանի, այնպես էլ ռեգիոնի շահերից»

Թուրք լրագրող. «Սահմանի բացումը բխում է ինչպես Թուրքիայի ու Հայաստանի, այնպես էլ ռեգիոնի շահերից»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է  Երևանում գտնվող թուրք լրագրող, «İhlas» (IHA)  լրատվական գործակալության միջազգային լուրերի
համակարգող
Յափրաք Մութլուի հետ։

- Տիկին Մութլու, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

- Լավ հարց է, բայց կարծում եմ այս հարցին ավելի շատ կարող են պատասխանել դիվանագետները, քան թե մենք՝ լրագրողներս։ Յուրաքանչյուր երկիր գործում է ըստ իր մշակած քաղաքականության։  Հարցազրույց ենք վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ես նրան հարցրեցի Հայաստանի նախաձեռնած Եվրամիությանն անդամակցելու (ԵՄ) գործընթացի և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վարում է հավասարակշռող քաղաքականություն։ Ինչպես արդեն նշեցի, դա վերաբերում է յուրաքանչյուր երկրի։ Հիմա, երբ նայում ենք Թուրքիային, որն Ադրբեջանի հետ ունի երկարամյա եղբայրություն, այդտեղ գերակայում է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։ Մյուս կողմից էլ մենք երկարատև ու տարբեր հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։

Իրականում սա մի բան է, որը կարելի է մեկնաբանել  ոչ թե որպես լրագրող, այլ  որպես փորձագետ ու դիվանագետ։ Կարծում եմ, որ դա կարող է լինել այն պատճառով, որ մենք չենք կարող  հավասարակշռություն հաստատել առանց մյուսի հաստատման: Կամ էլ կարող է լինել այն պատճառով, որ նրանք չեն կարող ամբողջությամբ կառավարել շփումն այս կողմում։ Անկեղծ ասած, սա մի փոքր այլ թեմա է։

- Որպես լրագրող՝ սպասու՞մ եք հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ըստ Ձեզ՝ կբացվեն սահմաննեը։

- Կարծում եմ այդ հարցին պետք է դրական նայել, որպեսզի դրական քայլեր ձեռնարկվեն։ Չեմ կարծում, որ սահմանների բացման համար կա բացասական պատճառ։ Ըստ իս՝ թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի շահերից է բխում խնդիրների լուծումից հետո սահմանի բացման հարցը, դրա համար եմ կարծում, որ կարող է բացվել։ Արդյո՞ք տեխնիկական խնդիրները լուծվե՞լ են։ Մինչ Հայաստանը «գնդակը» նետում է Թուրքիայի դաշտ, իսկ Թուրքիան էլ՝ Հայաստանի», մենք պետք է լավ նայենք, թե որոնք են սահմանը չբացելու իրական պատճառները: Եթե դրանք կարող են շտկվել, ապա այն կարելի է բացել։

- Հայ պաշտոնյաները մշտապես ասում են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։  Մարգարա սահմանային անցակետում բացման համար աշխատանքեր են տարվել և ազդակ է տրվել, որ այն բերվել է պատրաստի վիճակի։ Մինչդեռ Թուրքիայից ոչ մի արձագանք չեղավ։ Ինչու՞ է այս գործընթացը ձգձգվում։
                                                                                                                             
- Կարծում եմ, որ ամեն երկիր մեկնաբանում է իր տեսանկյունից, որովհետև մինչ հայկական կողմը կարծում է, որ թուրքական կողմը գործընթաց չի տանում իսկ, թուրքական կողմն էլ կարող է նույն բանն ասել հայկական կողմի համար։ Կարող են լինել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մենք պատասխան քայլեր չենք ստանում, չենք տեսնում»՝ բնորոշ 
յուրաքանչյուր երկկողմ բանակցություններին ու հարաբերություններին։ Դա իմ ոլորտը չէ: Ոլորտը, որին ես հետևում եմ, միջազգային հարաբերություններն են ու այս պահին ես տեղյակ չեմ սահմանի վերջին իրավիճակից։ Չեմ ուզի սխալ բան ասել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}