• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 09:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:50, 30 Դեկտեմբեր 2024

Ծերացող Թուրքիա

Ծերացող Թուրքիա

Վերջին տարիներին շատ ավելի հաճախ են հանդիպում այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնցում արտացոլվում է Թուրքիայում օրեցօր ավելի նվազող ծնելիության մակարդակը:

Ավելին, նման տվյալներն այնքան ազդեցիկ են, որ ստիպում են երկրի ղեկավարին անձամբ անդրադառնալ հարցին և կոչով դիմել բնակչությանը:

Թեմային առնչվող ամենատպավորիչ և գրեթե բոլորին հայտնի արտահայտությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս վաղ 2008-ին: Նա «Կանանց միջազգային օրվա» առթիվ կազմակերպված պանելային քննարկմանն ընդառաջ Թուրքիայի արևմտյան Ուշաք քաղաքում կոչով դիմել էր երիտասադրներին։

«Ես ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես ղեկավար, այլ որպես ձեր մտահոգ ընկեր: Մեր երիտասարդ բնակչությունը պետք է նույնությամբ պահենք: Տնտեսության մեջ կարևորը մարդն է:

Սրանք (նկատի ունի արևմտյան երկրներին) ցանկանում են թուրք ազգին արմատախիլ անել: Իրենց արածը հենց դա է: Մեր բնակչության երիտասարդ կազմը պահպանելու համար նվազագույնը ունեցե՛ք 3 երեխա»:

Թուրքիայի նախագահն այս արտահայտությունը հետագայում շարունակեց ծաղկեցնել և այն նույնիսկ դարձավ լոզունգ՝ երկրի իշխանական ներկայացուցիչների հանրային խոսքում: 

Արդեն 2017-ի մարտին Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում հերքեց նախորդ տարիների ասվածն ու նոր «պահանջներ» դրեց հանրության առաջ՝ խոսելով եվրոպական ապագայի մասին: 

«Ոչ թե 3, այլ 5 երեխա ունեցե՛ք: Դուք եք Եվրոպայի ապագան»,-պնդել էր նա:

Այսպիսով, եթե դիտարկենք այս տարիների ընթացքում Էրդողանի կողմից հնչեցված արտահայտությունների տարբերությունն ու ծնելիության մակարդակը, ամեն ինչ ավելի ցայտուն կլինի: 

Ամերիկյան «Google» ընկերության կողմից ստեղծված միջազգային վիճակագրական «datacommons.org» կայքում պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2008-ին գրանցված ծնելիության գործակիցը կազմել էր 2.18, իսկ արդեն 2017-ին, պահպանելով ամենամյա կայուն նվազումը, դարձել էր 2.14:

Հատկանշական է, որ արդեն հաջորդ տարում՝ 2018-ին, նվազումը եղել է բավական կտրուկ. 0.9 գործակցով նվազելուց հետո արդեն 2020-ին հատել է 2 գործակցի շեմը՝ հասնելով 1.88-ի: Վերոնշյալ տարիների ընթացքում Թուրքիայի բնակչության աճի տեմպերը ևս նվազել է:

Արդեն 2020-ականներին Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ աճի տեմպերը հասել էին միանիշ թվերի. 2022-ին այն կազմել էր 7.1 տոկոս, մինչդեռ նախորդ տարում՝ 2022-ին, 12.7 տոկոս էր:

Պետք է ընդգծել, որ նմանատիպ իրավիճակը Թուրքիայում բացատրվում է տարբեր պատճառներով:

Թուրքական «Trthaber» պետական հեռուստաալիքի կողմից թեմայի վերաբերյալ 2022-ի սեպտեմբերին պատրաստված ռեպորտաժում որպես հիմնական պատճառ նշվում աշխատաշուկա կանանց մուտք գործելն ու զբաղվածության մակարդակի աճը:

Նմանատիպ համոզմունք հայտնել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Ռույա Սենթյուրքը՝ պնդելով, որ համաշխարհային տարբեր զարգացումները ևս մեծապես նպաստում են այդպիսի իրողության ձևավորմանը:

Ռեպորտաժում տեղ է գտել նաև հետաքրքիր կանխատեսում. «Bezmialem» հիմնադրամի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռյումեյա Քազանջըօղլուի համոզմամբ՝ երկիրն արագորեն ծերանում է և առաջիկա 5 տարում ծեր բնակչությունը կարող է կազմել բնակչության ընդհանուր թվի 25 տոկոսը:

«Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040 թվականին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:

Կանխատեսումների և տվյալների նման տարափն արտացոլվում է նաև այս օրերին, որի հետևանքով ձևավորված անհանգստության ահագնացումը կրկին արտահայտվում է քաղաքական առաջին դեմքի՝ Թուրքիայի նախագահի մակարդակով: 

Մինչև հիմա թուրքական մամուլում խոսվում է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ գրանցված ծնելիության  ամենացածր գործակցի մասին (1.51): Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է արձագանքել դրանց.

«Սա Թուրքիայի համար գոյաբանական աղետ է, սպառնալիք»:

Նման կոչերն ու նախազգուշացումներն ակամա հիշեցնում են 2014-ին Էրդողանի մեկ այլ ելույթ, երբ նա կտրականապես դեմ էր արտահայտվել աբորտներին և նույնիսկ հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել պետական դավաճանության հետ:

Այնուամենայնիվ, չնայած Էրդողանի նմանատիպ կոչերին, նախազգուշացումներին և արևմտյան բարքերի դեմ ակնհայտ քարոզը, Թուրքիայում ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել։

Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ծնելիության միջին մակարդակը 2.32 գործակից է:

Հեղինակ`   ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}