• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 13:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց09:30, 08 Նոյեմբեր 2024

Իրանցի փորձագետ․ «Եթե սրվեն թուրք-իրանական հարաբերությունները, դա կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա»

Իրանցի փորձագետ․ «Եթե սրվեն թուրք-իրանական հարաբերությունները, դա կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա»

Կապանում ընթացող «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։

-Պրն Քիանի, ըստ ձեզ, ներկայումս ի՞նչ փուլում են թուրք-իրանական հարաբերությունները։

- Թուրքիան մնում է Իրանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք շատ կազմակերպություններ ունենք, որոնք, երբ Իրանում չեն կարողանում կայանալ Թուրքիայում են իրենց գործունեությունը ծավալում։ Դրա պատճառն այն է, որ Իրանում նրանց գործունեությունը կարող է պատժամիջոցների տակ հայտնվել։ Այն ներկրումները, որոնք չենք կարողանում ուղիղ իրականացնել, Թուրքիայի միջոցով ենք կատարում։ Մենք նաև ընդհանուր քրդական հարց ունենք Թուրքիայի հետ, քանի որ Իրանի արևելյան մասում քրդեր են ապրում և նրանք Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի համար ընդհանուր խնդիր են։ Այս խնդիրը Իրաքի ու Թուրքիայի հետ համաձայանեցնում ենք։

Մյուս հարցը վերաբերում է Ադրբեջանին։ Եթե հանկարծ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները սրվեն, դա անպայման ազդեցություն է ունենալու Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Թուրքիան նաև շատ գրավիչ ուղղություն է  զբոսաշրջության առումով։ Եթե չեմ սխալվում, Իրանը գուցե 3-րդ կամ 4-րդ տեղն է զբաղեցնում, որի քաղաքացիներն այցելում են Թուրքիա։ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն այս առումով շատ հատուկ են տարբեր ոլորտներում։ Մենք Թուրքիայի հետ ոչ ընկերական, բարեկամական սերտ հարաբերություններ ունենք, բայց նաև չենք էլ ցանկանում, որ այդ հարաբերությունները մրցակցային լինեն։ Կան բարեկամական և մրցակցային ընդհանուր միախառնված հարաբերություններ։

- 3+3 ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում ինչպե՞ս եք գնահատում թուրք-իրանական հարաբերությունները։

- Հարավային Կովկասի վերաբերյալ, ինչպես գիտեք այդ միջանցքի հարցում էլ բանակցություններ ենք վարում ու համակարգում։ Այդ հարթակը անհրաժեշտ է հայացքները հասկանալու համար։ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ նոր մրցակցային իրավիճակ չստեղծվի։ Դրա համար պետք է այդ տեսակետները համակարգել և ընդհանուր համագործակցության ուղղով շարժվել։

2020-ից հետո Թուրքիայի ազդեցությունը Կովկասում Ադրբեջանի հետ համագործակցության առումով մեծացել է։ Թուրքիան Հարավային Կովկաս է եկել և Իրանն ու ՌԴ-ն էլ այդ ամենը վերահսկելու համար փորձում են համագործակցության ուղիներ գտնել։ Կարևոր հանգամանք է  նաև այն, որ հաջորդ 3+3 հանդիպմումը տեղի է ունենալու Ստամբուլում և այս իրադարձությունով պայմանավորված (ես այդ կետն եմ առանձնացնում) բարձրացնում է նաև այս ֆորմատի նշանակությունը։

Ես այս համաժողովի ընթացքում էլ նշեցի, որ Իրանը, ՌԴ-ն ու Հայաստանը պետք է նաև առանձնացված գործակցեն։ Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունը ավելի սերտ է և նրանք իրենց գործողություններում ընդհանուր են առաջնորդվում։ Չնայած Վրաստանը մեծ ցանկություն չունի այս ֆորմատին մասնակցելու, բայց այդպիսի համագործակցություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իրանը, Հայաստանն ու ՌԴ-ն, եթե համագործակցում են նույն ֆորմատով, Թուրքիան հյուրընկալում է նրանց։ Իմ կարծիքով, եթե այս ֆորմատն աշխատի, ապա մենք տարածաշրջանի խաղաղ համակեցության խնդիր չենք ունենա և խնդիր չի առաջանա, որպեսզի արմտյան երկրները ներգրավվեն տարածաշրջանում։ Այսինքն տարածաշրջանային հարցերը  կլուծվեն հենց տարածաշրջանում։

- Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ ձեզ՝ իրատեսական է սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

- Իրանը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այդտեղ  չի տեսնում ոչ մի խնդիր, որը հենց վերաբերի Իրանին։ Ես հավատում եմ, որ սահմանները կբացվեն  և կարևոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո նաև կարևոր գործոն կլինի հայ-թուրքական սահմանների բացման և երկկողմ համագործակցության համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}