• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 20:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:33, 27 Սեպտեմբեր 2024

Թաթուլ Մանասերյան. «Շատ հրապուրված չեմ հայ-թուրքական սահմանի բացման հարցով»

Թաթուլ Մանասերյան. «Շատ հրապուրված  չեմ հայ-թուրքական սահմանի բացման հարցով»

Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող գործընթացը  բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք հայ և թուրք տնտեսագետների հետ։

Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման պարագայում, հատկապես ո՞ր ոլորտներում կա համագործակցելու ներուժ։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի հետ։

- Պրն Մանասերյան, Թուրքիայի կողմից սահմանի փակումն այս ողջ ընթացքում լոգիստիկ ի՞նչ խնդիրներ է առաջացրել Հայաստանի համար։

- Դա ձեզ պետք է հայտնի լինի, արդեն քանի  տարի է այդ խնդիրները կան և դրանց հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինում վճարել շատ ավելի թանկ տրանսպորտային ծախսերի համար։ Անկախության տարիներին ակնհայտ է, որ Հայաստանը շատ թանկ գին է վճարել շրջափակման պատճառով ազգային տնտեսության մրցունակության համար, արտաքին շուկաներ դուրս գալու համար և այլն, այնպես որ, ակնհայտ է, որ այս ամենը չափազանց ծանր է անդրադարձել Հայաստանի վրա։

- Ի՞նչ դիտարկում ունեք սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների հնարավոր արտահանման հեռանկարի վերաբերյալ։

- Ես շատ հրապուրված  չեմ սահմանի բացման հարցով, ասեմ թե ինչու։ Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն երեք միջազգային կոնվենցիա է ստորագրել, համաձայն որոնց՝ դեպի ծով ելք ունեցող երկրները պարտավոր են ցամաքային երկրներին (landlocked country) տրամադրել ճանապարհ` ընդ որում անվճար։ Այս պարագայում Վրաստանը ևս պարտավոր է դա անել։ Վերջինս, իհարկե, տրամադրում է այդ ճանապարհը, բայց, ինչպես գիտենք, անվճար չէ։ Հայաստանը վճարում է դրա համար, այնպես որ երբ խոսում են կոմունիկացիաները բացելու մասին, Թուրքիան նախ պիտի բարի լինի հարգել միջազգային իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը և հատկապես այդ երեք պայմանագրերը, որոնց տակ ստորագրել է 1948, 1957 և 1969 թվականներին։ Դրանից հետո նոր կխոսենք սահմանի բացման մասին։

- Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման դեպքում։

- Ինձ նման մեխանիզմներ հայտնի չեն։ Փորձագետներին ու գիտնականներին նման տեղեկատվություն հայտնի չէ, հասանելի չէ։ Դրանք պարտավոր են անել կառավարության համապատասխան մարմինները։

- Երկու երկրների միջև հատկապես ո՞ր ոլորտներում եք համագործակցության ներուժ տեսնում։

- Այս պահին կարծում եմ միայն էներգետիկ ոլորտում կարող են համագործակցել։ Հայաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսների ներուժի միայն 1/3 մասը։ Դեռևս 2009 թվականին կար համաձայանգիր, ըստ որի՝ Հայաստանից Թուրքիա պետք է արտահանվեր 4․5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Բայց դա զուտ քաղաքական դրդապատճառներով չի իրականացվել և չի արտահանվել Թուրքիա։ Այլ ոլորտներ ևս կարելի է մատնանշել, բայց ընդահնուր առմամբ թուրքական ապրանքների էքսպանսիան լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար։

- Այսինքն կարող է հայկական շուկան ողողվել թուրքական ապրանքներո՞վ։

- Այո, որովհետև ավելի էժան են՝ մասշտաբի էֆեկտից ելնելով։ Թուրքիան 90 միլիոնանոց սպառողական շուկա ունի։ Ապրանքն ավելի շատ է արտադրում, հետևաբար միավորի գինն ավելի քիչ ստացվում, ուստի կարողանում է ավելի էժան վաճառել։ Բնականաբար, փոքր  շուկայով Հայաստանի հետ դա անհամամետալի է, դժվար կլինի կարծում եմ նման մրցունակությունը։ Ասեմ նաև, որ շատ անորակ ապրանքներ էլ կան, հատկապես գյուղատնտեսական ապրանքները՝ մասնավորապես լոլիկ և այլն։

- Ադրբեջանում ու հատկապես Թուրքիայում շատ է խոսվում Սյունիքով անցնող միջանցքի կամ ճանապարհի մասին։ Ի՞նչ դիրքոշում ունեք այդ հարցի վերաբերյալ տնտեսական նշանակության առումով։

- Միջանցքն օգտագործում են միմիայն մարդասիրական իմաստով։ Այն, ինչը որ ադրեջանցիներն ու թուրքերը միտումնավոր անում են՝ շրջանառության մեջ են դնելով այդպիսի եզրույթներ, դա հատուկ նպատակ ունի, որպեսզի ցույց տան, իբր դա մարդասիրական է և այլն։ Մինչդեռ դա առևտրային, մասնավոր, իսկ իմ խորին համոզմամբ  նաև ռազմական նշանակության ունի։ Ոչ ոք չի երաշխավորում, որ չավարտված պատերազմի պայմաններում Ադրբեջանը և Թուրքիան չեն զբաղվի նաև զենքի առևտրով զբաղվեն՝ այս անգամ արդեն նշանառության տակ վերցնելով Հայաստանի Հանրապետությունը։

Այս պայմաններում նույիսկ եթե միայն մասնավոր առևտրի մասին է խոսքը, ճանապարհը լրիվ բավարար է, որ վերահսկվի ՀՀ-ի կողմից և ապահովի բեռների ու ուղեվորների անվտանգությունը։ Այնպես որ եթե այստեղ ուրիշ օրակարգ չկա, Սյունիքով անցնող ճանապարհը կարող է պարզապես նորմալ գործել, բայց ինչպես սկզբում նշեցի, Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և այդ երեք կոնվեցիաներով բացել Հայաստանի ճանապարհը դեպի  Սև ծով։

 - Այսինքն եթե այդ ճանապարհը լինի ՀՀ-ի վերահսկողութան ներքո, դրանից տնտեսական օգուտներ կստանա՞ Հայաստանը։

- Ընդհանրապես բաց կոմունիկացիաներն օգտակար են, բայց դրանք պետք է վերահսկելի լինեն։ Նախ և առաջ պետք է հաշվառել բոլոր այն սպառնալիքները, որոնք կան Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում և որպես տնտեսագետ առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական սպառնալիքները։

Կարծում եմ, տարածաշրջանային շահերից ելնելով, Թուրքիան պետք է խորամիտ գտնվի  և ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի և Իրանի հետ համագործակցի, որպեսզի միասին ապահովեն տարածաշրջանային անվտանգությունը։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)
Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)

Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:

Եգիպոստի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկողմ հարաբերությունները
Եգիպոստի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկողմ հարաբերությունները

Եգիպոսի արտգործնախարարը ողջունել է Թուրքիայի ներդրումները Եգիպտոսի առաջատար ոլորտներում և ընդգծել տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}