• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 22:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված15:35, 06 Սեպտեմբեր 2024

BRICS-ը թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր լարվածության պատճա՞ռ

BRICS-ը թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր լարվածության պատճա՞ռ

Ամերիկյան «Bloomberg» պարբերականն օրեր առաջ հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ անդամակցության հայտ է ներկայացրել BRICS-ին (ԲՐԻԿՍ)  միանալու համար։ Պարբերականը նշել էր նաև, որ Թուրքիան դիմել է BRICS-ին՝ ԵՄ-ին անդամակցելու համար գործադրած ջանքերի դիմաց առաջընթացի բացակայությունից հիասթափված լինելու պատճառով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։

BRICS-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Այժմ կազմակերպությունը ներառում է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Թեմային սկսեցին անդրադառնալ նաև թուրքական լրատվամիջոցները: Սակայն այս լուրը նախ հաստատեց ռուսական կողմը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց Անկարայի՝ BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու մասին և հավելեց, որ հայտը կուսումնասիրեն կազմակերպության անդամ երկրները։  Ըստ ռուսական կողմի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այնուհետև այդ լուրերը հաստատեց Թուրքիայի իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, նշելով, որ «գործընթացը շարունակվում է»։

Ինչպե՞ս արձագանքեցին BRICS-ին Թուրքիայի անդամակցության հայտին

Անդամակցության վերաբերյալ առաջին արձագանքը եղավ Եվրամիությունից (ԵՄ)։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարեց՝ Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այս կապակցությամբ Չինաստանի ատրգործնախարար Մաո Նինգը հայտնեց, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է աջակցել ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ի համագործակցությանը և  BRICS-ի մյուս անդամ երկրների հետ միասին շարունակել կազմակերպության անկեղծ և փոխշահավետ համագործակցության ոգին։

Սակայն ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակն «Ամերկայի ձայնի» թուրքական ծառայության հարցին ի պատասխան՝ ասել է․ «Մենք ձեզ ուղղորդում ենք թուրքական կառավարությանը՝ իր ծրագրերի հետ կապված պատասխաններ տալու»։

Անկարայի՝  BRICS-ին անդամակցելու մասին հարցին անդրադարձավ նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ «այլ մեկնաբանություն չունի, քան այն, որ Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը, որի հետ համագործակցում են տարբեր հարցերի շուրջ»։ Արդյո՞ք այս բլոկում Թուրքիայի հետագա լիիրավ ներգրավվածությունը նոր լարվածության պատճառ կդառնա թուրք-ամերիկյան հարաբերություններում․ ամերիկյան կողմից ստացված ազդանշանները թույլ են տալիս կարծելու, որ ստեղծված իրավիճակն այնքան էլ իրենց սրտով չէ և քանի որ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում սպասվող  ընտրություններն են, այս հարցը խիստ օրակարգային չի լինի վերջինիս համար։ Իսկ թե Թուրքիան արդյո՞ք կհանդգնի վերջնականորեն անդամ դառնալու, կարծում եմ՝ դա պայմանավորված կլինի, թե Միացյալ Նահանգներն ինչ աստիճանի ճնշում կգործադրի Անկարայի վրա։ Ու քանի դեռ չկա որևէ ազդեցիկ ճնշում Արևմուտքից, Թուրքիան՝ հանձին Էրդողանի՝ վստահ ու հստակ քայլերով առաջ է շարժվելու իր շահերի հետևից։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թուրքիան, երբ ՌԴ-ից գնեց ռուսական արտադրության 2 միավոր S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ (պայմանագիրը ստորագրվել էր 2017թ․ դեկտեմբերի 27-ին, սակայն մատակարարումները տեղի ունեցան 2019թ․ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում), որի համար վճարել էր 2․5 մլրդ դոլար, Վաշինգտոնը ոչ միայն պաշտոնապես դուրս թողեց Անկարային F-35 կործանիչների արտադրության ծրագրից, այլև վերջինիս չմատակարարեց 2018թ․ հունիսի 21-ին ստորագրված պայմանագրով նախատեսվող 2 միավոր կործանիչները, որի համար վճարվել էր 1․4 մլրդ դոլար։

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները 5-րդ սերնդի 40 միավոր F-35 կործանիչի վաճառքի համար Հունաստանից պահանջել էր ընդամենը 8․6 մլրդ դոլար, սակայն Թուրքիայից 4-րդ սերնդի 40 միավոր F-16 կործանիչի ու 79 սարքավորումների հավաքածուի վաճառքի գործարքի համար պահանջել է 2․5 անգամ ավելի շատ՝ 23 մլրդ դոլար։ Իհարկե Թուրքիան ԱՄՆ-ին հակադրվելու մեծ գին վճարեց և մինչ այսօր էլ չի կարողանում մարսել դրա հետևանքները։ 2018թ․ սահմանված պատժամիջոցները ծանր հարված հասցրին Թուրքիայի տնտեսությանը, դրա վառ օրինակներից մեկն է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի մինչ օրս շարունակ-անդադար արժեզրկումը։

Ի՞նչ կտա Թուրքիան BRICS-ին

Թուրքիայում փորձագիտական շրջանակները կարծում են, որ Թուրքիան կարող է կարևոր ոլորտներում իր նպաստն ունենա, եթե միանա BRICS-ին, որի գործունեությանը ուշադիր հետևում և մասնակցում է կարևոր գագաթնաժողովներին։

Բացի այդ,  պնդում են, որ Թուրքիայի «ռազմավարական դիրքը», որը գտնվում է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի կարևոր խաչմերուկում, կավելացնի BRICS-ի աշխարհաքաղաքական նշանակությունը և կամրապնդի վերջինիս ազդեցությունն այս տարածաշրջաններում։

Թուրքիան, հատկապես ենթակառուցվածքների զարգացման իր «փորձառությամբ», կարող է նաև լրացուցիչ դեր խաղալ BRICS-ի ջանքերում` լուծելու ենթակառուցվածքի կարևոր բացերը և հեշտացնել տարածաշրջանների միջև տնտեսական կապերը:

Ի՞նչ կտա BRICS-ը Թուրքիային

BRICS-ի հնարավոր անդամակցությունը կարող է նաև զգալի առավելություններ ապահովել Թուրքիայի համար։ Փորձագետները կարծում են, որ BRICS-ին անդամակցությունը կարող է Թուրքիային ավելի մեծ մուտք և հասանելիություն ապահովել դեպի մեծ ու դինամիկ տնտեսական բլոկ, որը ներառում է աշխարհի խոշորագույն զարգացող շուկաներից մի քանիսը, ինչը կարող է առավելություններ ստեղծել թուրք արտահանողների համար։

Այն, որ Թուրքիան չի կարողանում խոշոր ծավալով իրացնել իր արտադրանքն արևմտյան շուկայում, այս կազմակերպության շնորհիվ Թուրքիան հնարավորություն կունենա դուրս գալ ավելի մեծ շուկաներ և տնտեսական լուրջ օգուտներ քաղել։ Ըստ որոշ հաշվարկների՝ BRICS-ն իր տարածվածությամբ կազմում է համաշխարհային տնտեսության մոտ 40 տոկոսը։

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}