• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 10:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված14:29, 30 Հուլիս 2024

Էրդողանի հույսերը Թրամփի վարչակազմից և Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին

Էրդողանի հույսերը Թրամփի վարչակազմից և Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին

Թուրքական լրատվամիջոցներում հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել  ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը  «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին»  (YPG)։ (Այդ թվում արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որոնց Անկարան համարում է ահաբեկչական)։ Մասնավորապես նշվել  էր, որ քրդական ուժերին է մատակարարվել  «Avenger Stinger»  տեսակի ՀՕՊ համակարգեր։

Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստանում  ԱՄՆ-ի կողմից։ Նախկինում էլ Սիրիայի քրդական ուժերը ռազմական օգնություն են ստացել ԱՄՆ-ից։ Եվ դա մշտապես չափազանց ցավագին է ընդունվել Անկարայի կողմից։

Մասնավորապես 2017-ի մայիսի 30-ին, այսինքն ԱՄՆ-ի այլ իշխանության պայմաններում, ԱՄՆ սկսել էր Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը ըստ ամերիկյան կողմի՝ քրդերին թույլ էր տալու Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ գրոհը:

ԱՄՆ-ն նախքան այդ էլ զինել և մեծ աջակցություն էր ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Մասնավորապես նույն  2017-ին ԱՄՆ-ն քրդերին ևս 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին: Նմանատիպ ռազմական օգնություն էր ցուցաբերվել  նաև 2019թ-ին։

Ամերիկյան քաղաքական վերնախավում, անկախ տվյալ ժամանակվա իշխանությունից, կա որոշակի կոնսենսուս Սիրիայի քրդական ուժերին որոշակի առումով աջակցելու հարցով։

Այլ հարց է, որ այդ աջակցությունն այն չափի չէր, որ Սիրիայի քրդական ուժերին հնարավորություն կտար  կանխել, կամ գոնե դիմակայել Թուրքիայի զինված ուժերի և նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբարումների հարձակումներին։

Խոսքը վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից իրականացված մի քանի խոշոր ռազմական օպերացիաների  մասին է («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»), որոնց հետևանքով  Սիրիայի հյուսիսային մի շարք  շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի մինչ այժմ գտնվում են թուրքական զինուժի և վերջիններիս աջակցությունը վայելող  ընդդիմադիր խմբավորումների օկուպացման տակ։ Նշյալ գործողությունների բուն նպատակը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնված այսպես կոչված կանտոնների (վարչատարածքային միավոր) միավորումը կանխելն էր։

Պետք է  արձանագրել ևս մի  ուշագրավ փաստ. թեև Թուրքիայի ներկայիս վերնախավը բացասական է տրամադրված դեմոկրատների նկատմամբ ու որոշակի հույսեր է կապում հանրապետականների ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ,  այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ։ Թեև Թրամփի և Բայդենի գործելաոճը էապես տարբերվում են իրարից, Էրդողանի իշխանությունը չի կարող մոռանա, որ հենց Թրամփի իշխանության ժամանակ Թուրքիայի նկատմամբ սահմանվեցին լուրջ պատժամիջոցներ։

Մասնավորապես Միացյալ Նահանգների  այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ին հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով։

Պատժամիջոցները սահմանվել էին Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

Հենց  Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։

Հեղինակ`   ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼՔՈւՄՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով
Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}