• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 18:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:30, 18 Հուլիս 2024

Հայկո Բաղդատ. «Աման, ուշադրությու՛ն, ձեր մեջ ծպտյալ հայեր կան»

Հայկո Բաղդատ. «Աման, ուշադրությու՛ն, ձեր մեջ ծպտյալ հայեր կան»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016-ից ի վեր, ստիպված լքելով Թուրքիան, բնակություն է հաստատել Գերմանիայում, հայտնի է խոսքի ազատության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր համառ և անձնազոհ պայքարով։ Նա թուրքական ընդդիմադիր «Artigercek» թերթում հրապարակել է հոդված Թուրքիայում ապրած և ապրող ծպտյալ հայերի, հույների և հրեաների մասին:

Բաղդադն անդրադարձել է այն տարբեր խոսակցություններին, որոնց համաձայն՝ շատ հայտնի քաղաքական գործիչներ ունեն հայկական, հրեական և կամ հունական արմատներ: Այս ամենին զուգահեռ հոդվածի հեղինակը հարցադրումներ է արել Թուրքիայում ապրած փոքրամասնությունների ներկայացուցիչների և այօր նրանց ծպտյալ լինելու պատճառների վերաբերյալ:

«Աբդուլլահ Գյուլի մայրը հա՞յ է: Սաբիհա Գյոքչենը, Մեսութ Յըլմազը, Ադնան Քահվեջին, Դևլեթ Բահչելին հա՞յ են: Սևքի Յըլմազը, Մուրադ Քարայալչըն, Աբդուլլահ Օջալանը, Հաքան Ֆիդանը, Ֆեթհուլլահ Գյուլենը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հա՞յ, հու՞յն, թե՞ հրեա են:

Այժմն քանի՞ հայ կա, որոնք, իրենց ինքնությունը կոծկելով, մուսուլմանի, ալևիի և քուրդի պես շարունակում են ապրել Թուրքիայում: Ինչու՞ են հայերը ստիպված եղել թողնել իրենց հայկական ինքնությունը:

Եթե Աբդուլլահ Գյուլի մոր էջում մի կին իրականում հայ է, այդ կնոջ նկատմամբ այս դաժանությունն ով է իրականացրել: Այդ հայերն ինչպես են վերածվել իսլամական ավանդույթները կրող  ընտանիքի: Ինչու՞ են բոլոր մայրերը, տատիկները հայ լինում, իսկ հայրերն ու պապիկները՝ երբեք: Այն ինչ արել է «Իսլամական պետությունը» եզդի կանանց նկատմամբ, Թուրքական պետությունն արել է հայ կանանց նկատմա՞մբ։

Թուրքիան գիտի՞, թե նախկինում ովքեր են հայ եղել: Այդ տվյալներն արդյո՞ք ինչ-որ տեղ կան: Այդ տվյալները պետք եղած ժամանակ արդյո՞ք օգտագործվում են: Անցյալում հայ լինելն այսչափ հանցա՞նք է եղել, իսկ այսօր դեռևս հայ մնացածներն ի՞նչ նշանակություն ունեն Թուրքիայի համար:

«Թուրքիայի պատմագիտական խորհուրդը» ղեկավարած, «ԱՇԿ»-ի և «Լավ կուսակցության» պատգամավոր հանդիսացած Յուսուֆ Հալաչօղլուն (
թուրք պատմաբան և քաղաքական գործիչ-խմբ.) 2010-ին կատարած մի գրության մեջ հետաքրքիր հաշվարկներ էր ներկայացրել»:

Բաղդատը գրել է, որ Հալաչօղլուի հաշվարկների հիման վրա այսօր Թուրքիայում 500.000 ծպտյալ հայ է ապրում, ինչը նաև, ըստ նրա, փաստում է Հայոց ցեղասպանության մասին թուրքական կողմի պնդումների անհիմն լինելու մասին:

Նրա խոսքով՝ նույնիսկ ցեղասպանություն իրականացնելուց հետո թուրքական պետությունը հետզհետե ասիմիլացվող հայերի նկատմամբ ցանկանում էր շարունակել իր որսը: 

Պոլսահայ հոդվածագիրն Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հաշվարկները ևս ներկայացրել է: Դրանց համաձայն՝ 1914-ին Օսմանյան կայսրությունում ապրել են 3.353.825 հայ, հույն և հրեա, որոնք կազմել են բնակչության 18.22 տոկոսը:

Փոքրամասնությունների թվաքանակը ներկայացնելուց հետո նա, իր խոսքով, պարզ մաթեմատիկայի հիման վրա, հաշվի առնելով 1914-ին եղած մարդկանց քանակը, հաշվել է, թե 2024-ին որքան հայ, հրեա և հույն պետք է ապրեր Թուրքիայում:

«Թուրքիայի բնակչությունը 2024-ին կազմում է 85 մլն 372.377: Եթե հիմք վերցնենք նույն տվյալները՝ Թուրքիայում կա 15 մլն 554.847 հույն, հայ և հրեա»:

Այս ամենը ներկայացնելուց հետո Բաղդատը գրել է, որ այս օրերին Թուրքիայում ապրող 15 միլիոնից ավել հայերին, հրեաներին և հույներին ճանաչելու ցանկություն ունի։

«Ես ցանկանում եմ ճանաչել նրանց Թուրքիայում:

Ոչ ոք չի կարող դատապարտել մեկին ազգությամբ հայ, հույն կամ հրեա լինելու համար: Բայց եթե ճանաչվում է սիրիացու, աֆղանի կամ թուրքմենի անունը, ռասսան և ինքնությունը, մեր իրավունքն է սրանց ևս ճանաչել իրենց ինքնությամբ:

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (խորհրդրարան-խմբ.) հրատապ օրենք պետք է մշակի և պետք է անձերի իրական ինքնությունը դնի բնակչության դրամապանակներում...»:

Բաղդատը նաև նշել է իր հավատն առ այն, որ այնպես, ինչպես թուրքն է իր թրքությամբ հպարտանում, այնպես գովաբանվելու են հույները՝ հույնությամբ, հայերը՝ հայությամբ և հրեաները՝ հրեությամբ:

Ապա հարց ուղղել ընթերցողներին և Թուրքիայի հասարակությանը.

«Ի՞նչ եք մտածում, Tweet աշխարհ:

Սիրելի ընթերցողներ, իրապես, ի՞նչ եք մտածում: Ինչը՞ կարող է պատճառ լինել, որ կյանքի բնական ընթացքի պայմաններում երկրում լինելիք 15 մլն 554.847 հայերը, հույները և հրեաներն այսօր կազմեին այնքան, որը բավական չէ մի ստադիոն (մարզադաշտ-խմբ.) լցնելու համար:

Հայրենիքում քանի՞ հայ կա, քանի՞սն են սպանվել, քանի՞սն են սպիտողաբար փոխել իրենց ինքնությունը: Այսօր հասարակության մեջ այսպես ապրող քանի՞ մարդ կա: Ովքե՞ր են նրանք:

Ես համաձայն եմ Գյոքչեքի և Հալաչօղլուի հետ: Եկեք խոսենք այս թեմաների շուրջ: Բացահայտենք ձեր մեջ եղած ծպտյալ հայերին: Մենք պատրաստ ենք:

Ըստ ձեզ՝ պատրաստ է արդյո՞ք թուրքական պետությունը»:

Աղբյուր`    Artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}