• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 10:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:45, 28 Հունիս 2024

Սպառնալիքներ Թուրքիայից. քրդերի ՏԻՄ ընտրությունները Սիրիայում ձախողվում են

Սպառնալիքներ Թուրքիայից. քրդերի ՏԻՄ ընտրությունները Սիրիայում ձախողվում են

Վերջերս թուրքական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է Սիրիայի քրդական կառույցների վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ շրջաններում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու  որոշումը, որոնք նախանշված էին հունիսի 11-ին,  սակայն հետագայում  դրանք հետաձգվեցին մինչև օգոստոսի 8-ը։

Անշուշտ, նման որոշումը պետք է դժգոհություն առաջացներ  գլխավորապես Թուրքիայում, որը «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին»  (YPG)  նույնացնում է Թուրքիայում ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի  բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։

Սիրիայի հյուսիս-արևելքում ՏԻՄ ընտրությունների անցկացման որոշման մասին առաջինը հայտնել էր Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը, ով Թուրքիայում ներառված է «վտանգավոր ահաբեկիչների  կարմիր ցուցակում» և գտնվում է հետախուզման մեջ։

«Մեր ժողովուրդը հունիսի 11-ին կգա քվեատուփերի մոտ և կընտրի տեղական իշխանությունների իր ներկայացուցիչներին, անկախ նրանից, թե Թուրքիան ինչպես է դա փորձում կանխել»,- ընդգծել էր Մուսլիմը։

Բնականաբար, այս հայտարարությունը պետք է հանդիպեր Անկարայի կոշտ արձագանքին, ինչու ոչ նաև սպառնալիքներին՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  «EFES-2024» զորավարժությունների ընթացքում սպառնալով քրդական կառույցներին, նշել էր.

«Մեր հարևան Սիրիայում դեռևս քաոս է և անկայունություն, մենք ուշադիր հետևում ենք ահաբեկչական կազմակերպության (Նկատի ունի PKK-ին) և դրա սիրիական մասնաճյուղերի ագրեսիվ գործողություններին, որոնք իրականացվում են այդ քվեարկությամբ և ուղղված են թե Թուրքիայի և թե Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Մենք երբեք թույլ չենք տա, որ անջատողական պետություն ստեղծվի Սիրիայի և Իրաքի հյուսիսում, դա կանխելու համար մենք նախկինում դիմել ենք բոլոր անհրաժեշտ միջոցներին և չենք վարանի հիմա էլ դա անել»։

Արձագանքել էին նաև ուժային կառույցներից, ինչը վկայում է, որ Էրդողանի սպառնալիքները սոսկ հայտարարություններ չէին։ Այսպես՝  Թուրքիայի պաշտպանության նախարար  Յաշար Գյուլերը, անդրադառնալով հարցին,  նշել էր, որ, եթե այդ ամենն իրականություն դառնա, ապա բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում «խաղաղության և կայունության ապահովման  վրա»։

Այն, որ Էրդողանի հայտարարությունները լոկ հայտարարություններ չէին, վկայում են Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ Սիրիայում իրականացվածմի քանի խոշոր ռազմական գործողություններն անցյալում, որոնց հետևանքով քրդերը ծանր կորուստներ ունեցան։

Խոսքը վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից իրականացված մի քանի խոշոր ռազմական օպերացիաների  մասին է («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»), որոնց հետևանքով  Սիրիայի հյուսիսային մի շարք  շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի մինչ այժմ գտնվում են թուրքական զինուժի և վերջիններիս աջակցությունը վայելող  ընդդիմադիր խմբավորումների օկուպացման տակ։ Նշյալ գործողությունների բուն նպատակը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնված այսպես կոչված կանտոնների (վարչատարածքային միավոր) միավորումը կանխելն էր։

Ուշագրավ է, որ քրդերի նախաձեռնությանն արձագանքել էին ոչ միայն Թուրքիայից; Այստեղ էական և հավանաբար որոշիչ ազդեցություն ունեցավ ԱՄՆ-ի արձագանքը, որը փաստացի չաջակցեց ընտրությունների անցկացմանը, ի տարբերություն 2017թ.-ի, երբ Վաշինգտոնը նախընտրեց պարզապես չմեկնաբանել Սիրիայի հյուսիս-արևելքում  ՏԻՄ ընտրություններ անցկացնելու քրդական կառույցների որոշումը։ Դա էլ իր հերթին լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«Սիրիայում նշանակված ցանկացած ընտրություն պիտի լինի ազատ, արդար, թափանցիկ և ներառական, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևով։ Մենք չենք կարծում, որ այս պահին Սիրիայի հյուսիս-արևելքում նման ընտրություններ անցկացնելու համար պայմաններ կան»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Թուրքիան բացի սպառնալիքներից կիրառեց  նաև դիվանագիտական գործիքակազմ՝ Սիրիայի հյուսիսում «ընտրությունների» անցկացումը կանխելու նպատակով։ Մասնավորապես, Թուրքիայի արտգորրծնախարար Հաքան Ֆիդանը Պրահայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրեց այդ հարցում Անկարայի ունեցած մտահոգությունը։

Թուրքական մերձիշխանական լրատվամիջոցներն էլ, հղում անելով իրենց աղբյուներին, հայտնում են, որ Անկարան դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին տեղեկացրել է հնարավոր հետևանքների մասին։

Թեմայի շուրջ ուշագրավ մեկնաբանություն էր արել վերլուծաբան, Մերձավոր Արևելքի հարցերով ռուս փորձագետ Անտոն Մարդասովը։

«Լակմուսի թուղթը Միացյալ Նահանգների արձագանքն է։ 2017-ին Վաշինգտոնը նախընտրում էր լռել ընտրությունների մասին, սակայն այժմ, փաստորեն, դեմ արտահայտվեց դրանց և կոչ արեց հետաձգել: Ակնհայտ է, որ դա պատահական չէր»։

Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում, որ ռեգիոնում  քրդերի քայլերը՝ միտված  ինքնավարությանը (լինի դա Սիրիան, լինի Իրաքը), կամ որևէ այլ ձևաչափով անկախությանը, հանդիպում են տարածաշրջանային գերտերությունների՝ գլխավորապես Թուրքիայի կոշտ արձագանքին, ինչպես նաև ուժային համաշխարհային կենտրոնների ոչ բավականաչափ աջակցությանը։ 

Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, որ Վաշինգտոնը խզում է քրդական ուժերի հետ համագործակցությունը, ամենևին, այն կրելու է շարունակական բնույթ, ինչն էլ լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու առանց այդ էլ թուրք-ամերիկյան բարդ հարաբերություններում։

Պարզորոշ է, որ ԱՄՆ-ն հագուրդ չի տալու Անկարայի՝ «Կամ մենք, կամ Սիրիայի քրդական ուժերը» պահանջին, բնավ ոչ։ Սակայն մյուս կողմից Վաշինգտոնը քրդական ուժերին կարծես թե ցույց է տալիս գիծ, որից այն կողմ գոնե թե այս պահի դրությամբ  հնարավոր չէ անցնել։

Ի վերջո, Վաշինգտոնը մեկ անգամ չէ որ բացեիբաց հայտարարել է, որ քրդական ուժերը «կարևոր դաշնակից և գործոն» են տարածաշրջանում տարբեր ահաբեկչական խմբավորումների ու ծայրահեղական ուժերի դեմ պայքարում։

Հեղինակ`   ԷԴՈւԱՐԴ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}