• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 09:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված16:45, 24 Ապրիլ 2024

Այսպես մինչև ե՞րբ, այսպես մինչև ո՞ւր

Այսպես մինչև ե՞րբ, այսպես մինչև ո՞ւր

Մենք սիրում ենք խոսել ցավից ու ցավոտ թեմաներից, եթե այդ ցավի մեղավորները ուրիշներն են: Դիցուք` Հայոց ցեղասպանությունը, որի գլխավոր մեղավորները, գլխավոր պատասխանատուները Օսմանյան կայսրության ոճրագործ ղեկավարներն էին: Բայց չենք սիրում խոսել այն տեսակ ցավերի մասին, որոնց մեղավորները մենք ինքներս ենք: Գերադասում ենք լռել, շրջանցել, չտեսնելու տալ, կամ որ ամենից ահավորն է` հասկանալով սխալը, շարունակել նույնը:

Բոլորս էլ գիտենք ինչպես է դրսևորվում թշնամու հանդեպ  ատելությունը թեկուզ ամենապարզ մակարդակներում. կանայք անիծում են, տղամարդիկ վրեժով ծարավանում, սերունդները «արնահոսող վերքով» մեծանում: Աղետյալ ժողովրդի դեպքում, իհարկե, դա ունի բնական և բանական պատճառներ: Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն, կամ ատելություն ու վրեժ չառաջանա:

«Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փո՛ւշ ունի»,- գրում է Հրանտ Մաթևոսյանը։ Իսկ նկատե՞լ եք, որ մեր դառնությունն ու փուշը կարծես թե ավելի շատ իրար դեմ ենք ուղղել, քան արտաքին թշնամու։ Սա է ավելի մտահոգիչ: Սա է մեր սուգը դարձնում երկարաժամկետ: Մենք, որպես տառապյալ ժողովրդի զավակներ, այս էլ քանի սերունդ չհաջողեցինք թև ու թիկունք լինել իրար՝  հավաքական իմաստով: Պետություն ուժեղացնելու մեր ջիղը այդպես էլ մնաց պասիվ։

Իրար ձեռք մեկնելու գաղափարի շուրջ չհաջողեցինք համախմբվել։ Իրար չմղեցինք առաջ, իրար համար չեղանք հենարան: «Ես»-ը ուժեղ չեղավ, որ «մենք»-ն էլ ուժեղ լինի։ Արդյունքում մեզ մնաց իրար դեմ հանող ոխը, իրար տակ փորած փոսը, իրար մեջ խորտակած հույսը։ Ինչպես կասեր Սահյանը, մենք մեր խորքի մեջ սևացել ենք։

Կենաց ու մահու կռիվների ժամանակ նախանձելի եռանդով համախմբվում ենք ու միաբան լինում։ Դառնում մեկ բռունցք և նահատակվում հանուն իրար: Բայց արի ու տես, որ խաղաղ պայմաններում միմյանց համար դառնում ենք անտանելի ու ատելի։ Թուրքին ատեցինք երգերում ու գրականության մեջ, իսկ իրար ատեցինք իրական կյանքում: Ինչպե՞ս: Պետությունից գողանալու պես, հարկերը թաքցնելու պես, իրար խաբելու պես, երկրից արտագաղթելու պես: Շարքը կարող է շարունակվել...

Ամեն անգամ քաղաքական իշխանության փոփոխությունից  հետո բաժանվում ենք ատելությամբ զինված թշնամական ճամբարների։ Դրանից իմ փոքրաթիվ ժողովուրդը ծվեն-ծվեն է լինում ու փոքրանում ավելի: Ամեն հաջորդ իշխանություն ատում է նախորդներին, բոլոր նախորդները պարտադիր ատում են հաջորդ իշխանություններին: Իսկ բոլոր հաջորդները անպայման ատելու են նախորդներին:

Միմյանց նկատմամբ գեներացվում է ատելության խոսույթ, որը ներխուժում է ընտանիքներ ու թշնամի սարքում մարդուկնիկ։ Ներխուժում է բակեր, դպրոցներ ու համալսարաններ ու բաժան-բաժան անում բոլորին մերոնքականների և ձերոնքականների: Կարծում եք սա աղետ չէ՞։ Վախենամ ասել՝ սա ինքնաոչնչացման անիծյալ կոդ է:

Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդը Վարշավայում հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առաջ ծնկի էր գալիս ու ներողություն խնդրում հրեաների ցեղասպանության համար: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հեռուստաեթերով ասում էր. «Ծնկաչոք խնդրում եմ ներել Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունների համար»:

Իսկ Էրդողանը եթերից ներողություն էր խնդրում «հայ» բառն օգտագործելու համար՝ համարելով դա անպարկեշտ խոսք: Քաղաքակրթական մակարդակների անբուժելի տարբերություն կա, ինչ խոսք։ Առնվազն մոտ ապագայում այդ տարբերությունը չի էլ վերանալու։

Բայց ավելի կարևոր է գոնե մի անգամ վճռական ու լրջորեն քննության առնենք մեր վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ։ Միգուցե մե՞նք էլ հենց մեր մեջ վերանայելու ու վերագնահատելու շատ բաներ ունենք, որոնք իսկապես դարձել են անհետաձգելի անհրաժեշտություն։

Թուրքին թուքումուր անելուց առաջ նախ պետք էր չթողնել, որ թշվառ հայ լինի, առավել ևս՝ թշվառ երկիր։ Սա պատվի հարց է, անգամ՝ ազգային արժանապատվության։ Անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը հրաշալի բանաձև էր առաջարկել. «Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ կառուցիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր»։

Կառուցեցի՞ նք։

Հեղինակ`   ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}