Ցեղասպանություն16:03, 24 Ապրիլ 2024
Էրեն Քեսքին. «Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ»
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը:
Քեսքինը Հայոց ցեղասպանությունը հիշելու, այն ընդունելու և զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար իրեն և իր գաղափարակիցներին վիրավորողներին կոչ է արել հաշվի նստել ցեղասպանության իրողության հետ:
«Այս հարցի պատճառով մեզ շատ անգամ են սպառնացել և վիրավորել: Գուցե, պետք է կոչով դիմել մեզ սպառնացողներին և վիրավորողներին. երբ այս հարցը քննարկվի, այն կազատի նաև ձեզ: Եթե ցանկանում եք ժողովրդավարացում, եթե ինքներդ ձեզ համար իրավունք եք պահանջում, ապա անհրաժեշտ է անպայմանորեն քննարկել 1915-ի գործընթացը»,-ասել է նա:
Նշենք, որ Քեսքինը և İHD-ի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Գյուլիստան Յարքըն İHD-ի 2021-ին Սուլթանահմեդի անվան հրապարակում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման պատճառով ներքաշվել են դատական պրոցեսների մեջ:
Նրանց՝ Քեսքինի և Յարքընի նկատմամբ դատական գործեր են հարուցվել այնպես, ինչպես հարուցվել են «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) մի շարք անդամների նկատմամբ:
Էրեն Քեսքինը ծնվել է 1959 թ. ապրիլի 24-ին Բուրսա քաղաքում։ Հայրը քուրդ է, իսկ մայրը՝ չերքեզ։ Ընտանիքի ազդեցությամբ՝ նրա մոտ համակրանք է ձևավորվել ձախական քաղաքականության նկատմամբ։ Սովորելով Ստամբուլի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ նա իրականացրել է փաստաբան դառնալու իր երազանքն ու սկսել քաղաքական ուղղվածություն ունեցող դատական գործեր վարելու պրակտիկան։ Նա 1989 թվականից անդամակցում է Մարդու իրավունքների միությանը, ինչ-որ ժամանակ ստանձնել է նաև միության նախագահի պաշտոնը։
1990-ականներին հաստատված ռազմական դրության ժամանակ, երբ քրդաբնակ տարածաշրջաններում պետականորեն իրականացվում էր պարեկային ռեժիմ, հովանավորվում էին գույքի հրկիզումները, չբացահայտվող սպանություններն ու մարդկանց անհետացումները, նա անդամակցում էր տարածաշրջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների դեմ պայքարող կոմիտեների։ Տարածաշրջան կատարած իր այցերի ժամանակ նա ենթարկվել է բանավոր և ֆիզիկական, ներառյալ՝ զինված հարձակումների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |