• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Մայիս, 2025
Հինգշաբթի 20:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:54, 24 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին

Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում։

Բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից, քանի որ նորից հավասարության նշան է դրվում հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների միջև՝ բնականաբար անտեսելով հայերի դեմ ծրագրված էթնիկ զտման քաղաքականությունը։

Չնայած իր ուղերձի տեքստում Թուրքիայի նախագահը նշում է, որ ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին, սակայն ցավակցությունն առավելապես ուղղված է Թուրքիայում բնակվող հայ համայնքին։

Այսպիսով Էրդողանն առանձնացնում է իր երկրի քաղաքացի հայերին, սփյուռքից և Հայաստանի հայերից՝ նպատակ ունենալով տարանջատում մտցնել հայության տարբեր շերտերի միջև։

Հիշեցնենք, որ 1-ին անգամ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձով էր հանդես եկել 2014 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փորձելով ցույց տալ, թե Թուրքիայի վերաբերմունքը և մոտեցումը փոխվել է այդ հարցում և նպատակ ունենալով մեղմել  միջազգային հանրության ճնշումը։ Սակայն 2014 թվականին և հաջորդած տարիներին նույնաբովանդակ ուղերձները հստակորեն պարունակում են ցեղասպանության իրողությունը ձևախեղելու և բոլորովին այլ լույսի տակ ներկայացնելու միտումներ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի
Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:

Պակիստան մեկնած թուրքական օդանավերը գիշերը հետ են կանչվել Ստամբուլ
Պակիստան մեկնած թուրքական օդանավերը գիշերը հետ են կանչվել Ստամբուլ

Թռիչքների չեղարկումը պայմանավորված է մայիսի 7-ին Հնդկաստանի կողմից Պակիստան ուղղությամբ մեկնարկած ռազմական գործողություններով:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}