• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 13:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:46, 22 Նոյեմբեր 2023

HRW․ «Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան առերեսվի մարդու իրավունքների խախտման իրական հետևանքների հետ»

HRW․ «Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան առերեսվի մարդու իրավունքների խախտման իրական հետևանքների հետ»

«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլիամսոնի  «Church Times»-ի հոդվածը։

Կազմակերպությունը հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին Գերագույն դատարանի կողմից հաստատված Օսման Քավալայի անօրինական խստացված  ցմահ ազատազրկման վերաբերյալ «երկրի նախագահը «Էրդողանը» նախապես հայտարարել է մի շարք ելույթներում»։

Հոդվածում Ուիլիամսոնը նշում է, որ որոշումը սարսափելի ցուցանիշ է այն ավտորիտար ճանապարհի, որով Թուրքիան անցել է Էրդողանի ղեկվարության ժամանակ։ Նրա դիտարկմամբ, սա ցույց է տալիս, որ դավադրության վայրի տեսությունները և ցուցադրական դատավարությունների ժամանակ մարդկանց մեղադրելու ցանկությունը դարձել են հսկողության տակ պահելու միջոց բոլորին, ովքեր հակված են կասկածի տակ դնել Թուրքիայում հեղինակությունը։

Ուիլամսոնը նաև քննարկում է գործի միջազգային հետևանքները՝ գտնելով, որ այն ցույց է տալիս, որ  «Թուրքիան հակված է ճեղքելու սահմանները» և հեռանում է «գործընկեր լինելուց, որը հարգում է օրենքի գերակայությունը և ընդհանուր հիմնական արժեքային համակարգերը, որպեսզի երաշխավորի, որ իր Եվրոպացի և ԱՄՆ դաշնակիցները վստահում են Թուրքիային»․ Այս դեպքում Անկարայի դրսևորած  շահն ու անհնազանդությունը միջազգային կարևորության հարցերում անկանխատեսելիության դիրքորոշում ընտրելու ընդհանուր միտումի մի մասն են:

Անդրադառնալով գործի անօրինականությանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որ կալանավորումը «քաղաքական դրդապատճառներ ունի», Ուիլյամսոնն ասել է, որ Եվրախորհուրդը չի ազատել Քավալային, չնայած այն արդեն սկսել էր գործել «խախտման ընթացակարգը» և ի վերջո, դատավճիռները չեղարկվել են  և դա նա քննարկում է, որպես Քավալայի ազատ արձակման ձախողման և վերջնական դատապարտման եվրոպական կառույցների հետ Թուրքիայի հարաբերությունների «խափանման» համատեքստում:

Նրա խոսքով, մինչդեռ Էրդողանը լիովին անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր որոշումները, խախտման ընթացակարգն առաջ է ընթանում շատ դանդաղ (սառույցի նման) և դա նշանակում է, որ Թուրքիայի անհնազանդ պահվածքը դեռ չի հանգեցրել իրական հետևանքների, ինչպիսիք են պատժամիջոցները,  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայների կորուստը և դաշինքից դուրս մնալը։

Ուլիամսոնի կարծիքով, Թուրքիայի ընդհանուր ռազմավարությունը հիմնված է զիջումներ ձեռք բերելու վրա։ Նշում է, որ (Անկարան) սաբոտաժի է ենթարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին արագացված անդամակցության գործընթացը Ռուսաստանի՝ Ուկրաինա մտնելուց հետո՝ նախ դադարեցնելով գործընթացը երկուսի համար, իսկ հետո մերժելով Շվեդիայի անդամակցությունը, պնդել է, որ  Շվեդիայի անդամակցության հաստատումը կլինի այն պայմանով, որ Թուրքիան խստորեն ճնշի որոշ քրդերի, որոնց նա համարում է ահաբեկիչներ, և նրանց, ովքեր աջակցում են Ֆեթուլլահ Գյուլենին։

Ուիլյամսոնը կասկածի տակ է դնում խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային ներդրումներում ներգրավելու Թուրքիայի ձգտումը, ձեռնարկած միջոցները և այս կերպ ձեռք բերած միջազգային շփումները։ Նա հետևյալ հարցադրումն է անում. «Մինչ ներդրողները երկարաժամկետ ներդրումներ են փնտրում, Թուրքիայի դատարանները անտեսում են օրենքի գերակայությունը և Օսման Քավալայի նման մարդկանց դնում են պետության ղեկավարի ձեռքում»։

Թուրքիան նաև սասանում է միջազգային իրավական չափանիշները․
«Մարդու իրավունքների այս ճգնաժամը ոչ միայն խորը հետևանքներ ունի Թուրքիայում մարդկանց համար, այլև վտանգում է խաթարել միջազգային իրավական չափանիշները: Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և անդամ երկրները պետք է ընդգծեն Քավալայի դեպքը և նմանատիպ դեպքերը, երբ նրանք շփվում են Թուրքիայի հետ ամենաբարձր մակարդակով։ «Պետք է պահանջեն չեղյալ համարել (այս մարդկանց նկատմամբ) դաժան որոշումները։ Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան առերեսվի օրենքների խախտման իրական հետևանքների հետ»։

Աղբյուր`    bianet.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով
Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}