Տնտեսական16:09, 13 Հունիս 2025
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Բրենթ տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 73․58 դոլարի՝ նախորդ օրվա համեմատ աճելով շուրջ 5․6 տոկոսով։ Առավոտյան 04:10-ի դրությամբ, գինը բարձրացել էր մինչև 74․49 դոլար՝ գրանցելով 7․4 տոկոս աճ։
Միաժամանակ, ԱՄՆ-ի WTI տեսակի նավթի գինը նույն ժամին աճել է 7․86 տոկոսով՝ հասնելով 73․39 դոլարի։
Գները սկսել են կտրուկ աճել այն բանից հետո, երբ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Նաթանզի միջուկային կենտրոնին, ինչպես նաև Թեհրանին, Թավրիզին և Կիրմանշահին մոտ գտնվող որոշ օբյեկտների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |