• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Օգոստոս, 2025
Շաբաթ 16:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:32, 27 Հուլիս 2023

Փոխվում է Թուրքիայի կառավարության կազմը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Փոխվում է Թուրքիայի կառավարության կազմը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հետահայաց հիշենք, որ երբ Թուրքիայում անցկացվում էին նախագահական ընտրություններ, թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով անցկացվեցին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, որի արդյունքների համաձայն էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում, ինչին հաջորդեց երդմնակալության արարողությունը և կառավարության նոր կազմի հրապարակումը։

Նորակազմ կառավարության անդամների շարքում Էրդողանը դիմել էր որոշակի առանցքային փոփոխությունների։ Սույն հոդվածում քննության են առնում նորանշանակ նախարարներից երկուսի՝  արդարադատության և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարների գործունեությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում։

Ուսումնասիրելով նրանց կենսագրությունը և կարիերան՝ պարզ դարձավ, որ նրանք աչքի են ընկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց հստակ ընդգծված ժխտողական դիրքորոշմամբ և դատապարտող  հայտարարություններով։

Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում Էրդողանը նշանակել է Յըլմազ Թունչին, ով «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցության անդամ է և մինչ արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը եղել է արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Յըլմազ Թունչը 2019-ին դատապարտել էր ԱՄՆ Սենատի կողմից  ընդունված «Հայոց ցեղասպանության» օրինագծի վերաբերյալ որոշումը և այն ստորագրողներին։

«ԱՄՆ-ն պատմությունը օգտագործում է քաղաքականության մեջ։ Թուրքիան բացել է իր արխիվները ողջ աշխարհի համար, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մենք հպարտանում ենք մեր նախնիներով և ասում, որ սխալ բան չեն արել»,- ժամանակին հայտարարել է Թունչը, ապա հավելել․ «ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության  օրինագծի մասին որոշումը մեր ազգի համար առ ոչինչ է։ Նրանք, ովքեր կընդունեն պատմական փաստերի հետ անհամատեղելի այս որոշումը, կկանգնեն ճշմարտության առաջ, երբ նայեն սեփական մութ պատմությանը։ Մեր նախնիները, ովքեր դարեր շարունակ աշխարհին արդարություն ու խաղաղություն են բերել, մեր պատիվն են»։

Մեկ այլ դեպք, 2022-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Շահիդն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դրանից անմիջապես հետո Թունչը Twitter-ում գրել էր․ «Ես դատապարտում եմ Աբդուլլահ Շահիդին, ով չի գործում ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան։ Քաղաքական մանիպուլացիաների միջոցով պատմական փաստերի և միջազգային իրավունքի կեղծումն անընդունելի է»։

Հաջորդ ուշագրավ նշանակումը ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի նշանակումն է, ով կառավարության կազմում միակ կին նախարարն է։ Նա 2009-ին ընտրվել էր Բելգիայի «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր և դարձել երկրի «առաջին գլխաշորով պատգամավորը»։

2015-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Գյոքթաշը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո հեռացվել էր կուսակցության շարքերից՝ քաղաքական գործունեությունը շարունակելով որպես անկախ պատգամավոր։

Կուսակցության շարքերից հեռացվելուց առաջ Գյոքթաշը բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հայտարարաված լռության րոպեն և նշել, թե իբրև «հայկական պնդումները հիմնավորված չեն դատարանի որոշմամբ»։

Նա մասնավորապես հայտարարել էր․ «Իմ հեռացումը սև բիծ է դարձել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության և Բելգիայի ժողովրդավարության պատմության վրա։ Այս հարցում ես իմ հայացքների տերն եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքի ազատությունից»։

Մինչ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար նշանակվելը  2019-ին նա Ալժիրում եղել է Թուրքիայի դեսպանը։

Վերոնշյալ պաշտոններում այս նախարարների նշանակումը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի որդեգրած անփոփոխ քաղաքական գիծը Հայաստանի ու հայերի հանդեպ։ Համոզիչ տպավորություն է, որ ներկայիս Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը պիտի ավելի աննահանջ պայքար մղեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը լայնատարած դարձնելու համար՝ դրանով իսկ կանխելով հնարավոր նոր արհավիրքները։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}