Տնտեսական14:44, 18 Հուլիս 2023
Գերմանացի տնտեսագետ․ «Թուրքիան տարածքով մեծ է Ֆրանսիայից, բնակչությամբ՝ Գերմանիայից»

Գերմանական «SPIEGEL» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի և Ուկրաինայի Եվրոմիության (ԵՄ) անդամ դառնալու հավակնություններին։ Ըստ հոդվածի հեղինակ գերմանացի տնտեսագետ Հենրիկ Մյուլլերի, եթե Թուրքիան և Ուկրաինան դառնան ԵՄ-յան անդամ ԵՄ-ն կարող է դառնալ համաշխարհային ուժային գործոն և կարևոր դերակատար համաշխարհային ասպարեզում։
Մյուլլերը նշում է, որ 10 տարվա ընթացքում ԵՄ-ն կարող է ունենալ ևս 2 խոշոր անդամ պետություն Բալկաններում թեկնածու այլ երկրների հետ միասին։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ներկայումս Թուրքիան ունի ավելի շատ բնակչություն, քան Գերմաիան և դեմոգրաֆիական առումով շարունակում է դինամիկ աճ գրանցել։ Բացի այդ էլ Թուրքիայի տարածքը 2 անգամ մեծ է Գերմանիայից։
Անցնելով Ուկրաինային նշում է, որ թեև Ուկրաինան ունի նոսր բնակչություն, բայց իր տարածքով ավելի մեծ է, քան ԵՄ անդամ, տարածքով ամենամեծ Ֆրանսիան։ Եթե այս երկու երկրները դառնան ԵՄ անդամ, այդ պարագայում ԵՄ-ն կընդլայնի իր տարածքը ⅓-ով, բնակչությունը ¼-ով։ Դա կլինի մեգա-էքսպանսիա, ինչը ստվեր կգցի այն ամենի վրա, ինչը տեղի է ունեցել 1950-ականներից ի վեր եվրոինտեգրման գործընթացում։
Ընդգծելով ԵՄ-ի լուրջ ժողովրդագրական խնդիրները՝ մասնավորապես բնակչության ծերացումը, շատ վայրերում աշխատունակ տարիքի մարդկանց թվի նվազումը Մյուլլերը նշել է, որ Թուրքիան ունի առավելություն՝ երիտասարդ բնակչություն։
Այս առումով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը կարող է օգնել ժողովրդագրական առումով։ Իր հերթին էլ անդամակցությունը կօգնի Թուրքիային հաղթահարել կառուցվածքային խնդիրները, ինտեգրվել եվրոպական արժեքներին, ներքին շուկային, և դա պոտենցիալ հաղթանակ է երկու կողմերի համար։
Հեղինակը նաև պնդում է, որ Թուրքիայում, Հունգարիայում և Լեհաստանում խնդիրներ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և տնտեսությունը։ Եվ եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, ապա անդամակցության մեջ կլինի ամենաբազմամարդ երկիրը և կունանա համապասխան կշիռ ԵՄ- որոշումներում։
«Անկարան կլինի Փարիզի և Բեռլինի հետ համեմատելի ուժային գործոն»,- կարծում է հոդվածի հեղինակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |