Հասարակական13:05, 19 Օգոստոս 2025
Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը» (OAG) հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։ Սույն թվականի օգոստոսին ամբողջ աշխարհում վաճառքի հանված նստատեղերի թիվը հասել է 555 մլն 199.000-ի, ինչը 2.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Ըստ տարածաշրջանների՝ առաջին տեղում 125.4 մլն հասանելի տեղերով Արևմտյան Եվրոպան է, նրան հաջորդում են Հյուսիս-արևելյան Ասիան՝ 124.2 մլն հասանելի տեղով և Հյուսիսային Ամերիկան՝ 116.7 մլն հասանելի տեղով։
ԱՄՆ-ի ավիաընկերություններն առաջատար են, մասնավորապես «American Airlines»-ն առաջարկել է ամենաշատ տեղերը՝ 192. 871։
Իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) առաջատարն է Եվրոպայում՝ 109.682 տեղով։
«Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը»-ը նաև հրապարակել է աշխարհի ամենածանրաբեռնված ավիաուղղությունները։ Այդ ցանկը գլխավորում է Իսպանիա-Մեծ Բրիտանիան՝ 5.9 մլն տեղով։
Վերջինիս հաջորդում է Մեքսիկա-ԱՄՆ-ն ՝ 4.5 մլն տեղով, իսկ Կանադա-ԱՄՆ-ն՝ երրորդն է 3.5 մլն տեղով։ Գերմանիա-Իսպանիան չորրորդն է՝ 3.3 մլն տեղով։ Հինգերորդ տեղում Գերմանիա-Թուրքիան ՝ 2.99 մլն տեղով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |