Տնտեսական11:02, 18 Հուլիս 2023
Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի միջև ուղղակի ներդրումների հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել էր Սաուդիան Արաբիա: Այդ երկրի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանը Էրդողանին պաշտոնական արարողությամբ դիմավորել է Ջիդդե քաղաքում:
Այնուհետև տեղի է ունեցել Էրդողանի և Սալմանի դռնփակ հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև թուրքական պատվիրակության անդամները:
Տեղեկացվում է, որ կողմերը ստորագրել են մի շարք հուշագրեր, որոնք վերաբերում են պաշտպանական արդյունաբերությանը, էներգետիկային, կապին և այլ ոլորտներին:
Երկու երկրների միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ ուղղակի ներդրումների խթանման ոլորտում համագործակցության մասին:
Երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը Սալմանին է նվիրել թուրքական արտադրության «Togg» մակնիշի մեքենա, որով էլ հենց թագաժառանգի հետ ուղևորվել է հյուրանոց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության դեռևս երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու էր Սաուդիան Արաբիայում, Կատարում, ապա նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) :
Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են հարցեր՝ կապված երկկողմ համագործակցության ոլորտի և ուղղակի ներդրումների հետ:
Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը մեծ արձագանք է գտել նաև սաուդական մամուլում:
Հիմնականում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |