• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Օգոստոս, 2025
Կիրակի 19:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց16:37, 17 Հուլիս 2023

Սատանովսկի․ «Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ»

Սատանովսկի․ «Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ»

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր Շվեդիայի անդամակցության վերաբերյալ  արձանագրությունը հնարավորինս հապճեպ վավերացման ուղարկել Թուրքիայի խորհրդարան։

Այդ թեմայով Ermenihaber.am-ը զրուցել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկի հետ։

Վերջինիս խոսքերով՝ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, քանի որ,  ի վերջո, Թուրքիան դեռ վերջնականապես հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Ընդհանուր առմամբ էլ դա մեր գործը չէ: Մեզ չեն վերաբերում Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, բայց եթե Սկանդինավյան թերակղզին դառնա ՆԱՏՕ-ի մաս, ապա ՆԱՏՕ-ի հետ պատերազմի տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում պետք է նախանշենք հրթիռային հարվածների թիրախները, որոշենք սահմանային ռեժիմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները  այլևս չեզոք չեն»,-ընդգծել է նա։

Սատանովսկիի կարծիքով՝ այդ դեպքում Շվեդիան  կհամարվի  մեզ համար թշնամական  հանդիսացող ռազմական դաշինքի պետություն։«Մենք պիտի նախապատրաստվենք պատերազմի՝  կա՛մ իրենց տարածքում, կա՛մ մեր հողերի վրա, եթե հակառակ կողմից ագրեսիա լինի։Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք դա հիշում ենք, ինչը նշանակում է, որ ցանկացած պարագայում Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ թվում՝ և Թուրքիայի դեմ»,- եզրափակել է ռուս փորձագետը։

Հեղինակ`   Էդուարդ Մելքումյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}