• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 10:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված14:15, 29 Հունիս 2023

Ինչպե՞ս թուրքերն արձագանքեցին Ռուսաստանում տեղի ունեցած ռազմական բախումներին

Ինչպե՞ս թուրքերն արձագանքեցին Ռուսաստանում տեղի ունեցած ռազմական բախումներին

Հունիսի 23-ի երեկոյան Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՌՄԿ)  հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երկրի ԶՈւ-ին մեղադրեց կառույցի ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է «վերականգնել արդարությունը»։

Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք գտան միջազգային մամուլում՝ այդ թվում թուրքական:

Թուրքական մամուլն այս առումով առանձնակի օպերատիվությամբ էր լուսաբանում ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները` դրանք որակելով որպես «ռազմական հեղաշրջման փորձ»:

Թեմայի շուրջ ցուցաբերված զգայունությամբ առանձնացան մասնավորապես թուրքական իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցները։ Դա, թերևս, ունի իր պատճառները, քանի որ Թուրքիայի ներկա իշխանությունը ոչ վաղ անցյալում՝ 2016 թ․-ի հուլիսի 15-ին ևս  բախվել էր ռազմական հեղաշրջման փորձի, որը, ինչպես հայտնի է, ձախողվել էր:

Մերձիշխանական  «Hürriyet»-ը, մեկնաբանելով և վերլուծելով դեպքերն ու իրադարձությունները ՌԴ-ում, առանձնացրել էր երկու հիմնական սցենար. Վլադիմիր Պուտինն ամբողջ ուժով կջախջախի ապստամբությունը և կուժեղացնի Ուկրաինայի գիծը կամ էլ ռուսական բանակը կպառակտվի, քանի որ անձնակազմի մի մասը կարող է անցնել Պրիգոժինի կողմը։

Թուրքիայի իշխանությունների խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը, ամբողջովին իր աջակցությունը հայտնելով ՌԴ նախագահ Պուտինին, գրել  էր. «Այն բանից հետո, երբ Էրդողանը զանգահարեց Պուտինին, հեղաշրջման փորձը ձախողվեց»:

Թուրքական «Yeni Şafak» պարբերականն էլ նյութը վերնագրել էր հետյալ կերպ՝ «Ռազմական հեղաշրջման փորձ և քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում»։ Հրապարակման մեջ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում որոշակի զուգահեռներ են տարվել 1917թ.-ի  հոկտեմբերյան հեղաշրջման հետ:

Պետք է նշել, որ թուրքական իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներում նկատվում էր որոշակի «անհանգստություն», որ Պրիգոժինի համախոհները հաջողության կհասնեն: Այս առումով նկատվեց որոշակի ցնծություն, երբ ՌԴ-ում Պրիգոժինն ու նրա համախոհները ձախողվեցին:

Ազգայնական «YeniÇağ» թերթի շապիկին տեղ գտած թեմատիկ նյութն էլ վերնագրվել էր այսպես․ «Ռուսաստանի վարձկանները դարձան Պուտինի համար իսկական գլխացավանք»:

Իսկ մերձիշխանական «TGRT haber» հեռուստաալիքը (նաև լրատվամիջոց) իր հրապակման մեջ հիշեցրել էր Պուտինի ու Պրիգոժինի նախկինում եղած կապերի և դրանից հետո առաջացած տարաձայնությունների մասին: Այստեղ պետք է շեշտել, որ երբեմն հակառուսական քարոզչական բնույթի հրապարակումներով հանդես եկող «TGRT haber»-ը Պրիգոժինի և նրա համախոհների նկատմամբ ունի հստակ բացասական վերաբերմունք, քանի որ նրանց մեղադրում է Լիբիա զինյալներ կամ, ինչպես իրենք են բնութագրում, «վարձկաններ» ուղարկելու մեջ: Թուրքական քաղաքական շրջանակները նույնպես արձագանքեցին թեմային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներռուսաստանյան զարգացումների շուրջ հեռախոսազրույց ունեցավ Վ․ Պուտինի հետ: Ի դեպ, հեռախոսազրույցը թուրքական կողմի նախաձեռնությամբ էր տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել էր Կրեմլի մամուլի ծառայությունը. «Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»:

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն էլ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թայիփ Էրդողանը նշել էր, որ տեղի ունեցածը հնարավորինս շուտ հանդարտությամբ հանգուցալուծելու համար  Թուրքիան պատրաստ է կատարել այն, ինչ իր վրա է ընկած։

Դեպքերին արձագանքել էր նաև քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն էր Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում: «Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, հուսով եմ, որ դաս կլինի մեզ համար, որովհետև ռուսական «Վագները» թուրքական «SADAT»-ն է։ Կրկնում եմ՝ մենք թույլ չենք տա մասնավոր կիսառազմական կառույցներին վերցնել իշխանություն, այն դեպքում, երբ նրանք թշնամաբար են տրամադրված հասարակության նկատմամբ»,- նշել էր Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ թուրքական մասնավոր ռազմական ընկերություն SADAT-ը վերջին տարիներին տարբեր ուղղություններով ներգրավված է եղել Լիբիայի ու Սիրիայի գործընթացներում [1]։

Ուշագրավ է, որ թեմային արձագանքել էր նաև ազգայնական ուղղվածության «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, որի կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած է գիտական սոցիալիզմը և եվրաասիականությունը:

«Մինչ իմպերիալիստները պաշտպանում են Պրիգոժինին և Վագներին, Ռուսաստանը շատ կարճ ժամանակում ջախջախելու է զինված ապստամբությունը։ Հանձնվելը նրանց համար ամենախելամիտ որոշումը կլիներ»,- նշել էր Փերինչեքը «Aydınlık»-ին տված հարցազրույցում։

Թեմային անդրադարձել էր նաև նրա որդին՝ պատմաբան հակահայկական հայացքներով ևս աչքի ընկնող Մեհմեթ Փերինչեքը՝ Պրիգոժինի գործողությունները համեմատելով 1920թ.-ին այդ ժամանակ դեռ քեմալական շարժման ղեկավար (1923-ից Թուրքիայի նախագահ) Մուստաֆա Քեմալի դեմ ապսամբած թուրք սպա Չերքեզ Էթեմի հետ:

«Այս միջադեպը կարելի է համեմատել Էթեմ Չերքեզի դավաճանության հետ։ Նման ապստամբությանը պետք չէ անլուրջ վերաբերվել։ Ռուսաստանը կդիմի ամենակոշտ միջոցներին»,- ասել էր Մեհմեդ Փերինչեքը։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ թուրքական մամուլը մեծ ուշադրությամբ էր հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ուներ  իր «հասկանալի» պատճառները, քանի որ Ռուսաստանում իշխանափոխության հարցն ուղղակիորեն կարող էր անդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս շրջափուլի վրա:  Անշուշտ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հստակ էր, քանի որ ինչպես վերևում նշեցինք, Թուրքիան նույնպես բախվել էր նմանատիպ դեպքերի: Եվ այս առումով Թուրքիան շարունակում է մնալ հավատարիմ ռազմական հեղաշրջումների և դրանց փորձերի հարցում նախկինում  որդեգրած իր դիրքորոշմանը: Ասվածի ապացույցն է  Թուրքիայի կոշտ արձագանքը Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած դեպքերին։

Ծանոթագրություն

[1] Որոշ տեղեկությունների համաձայն՝ թուրքական SADAT մասնավոր ռազմական ընկերությունը ձևավորվել է պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիի և թուրքական զինված ուժերի 23 այլ զինվորականների կողմից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։ Ի դեպ Թանրըվերդին 2016թ.-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստանձնել էր Էրդողանի խորհրդականի պաշտոնը: Ոչ պաշտոնական տվյալներով այս կազմակերպությունը Սիրիայի տարածքում ահաբեկչական ուժերի պատրաստման և համալրման, ինչպես նաև հատուկ նշանակության առաջադրանքների կատարման նպատակով համագործակցում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ: 

[2] Էթեմ Չերքեզը թուրք սպա էր, ով ծառայություն էր իրականացնել Օսմանյան կայսրության բանակում: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ու Օսմանյան կայսրության պարտությունից հետո ակտիվորեն ներգրավվում է քեմալական շարժմանը: Նա հաատկապես աչքի ընկավ քեմալական շարժման ժամանակ  Քյութահյա նահանգի մատույցներում հունական զորքի հետ տեղի ունեցած ճակատամարտում:  Հետագայում նա լուրջ հակասություններ ունեցավ քեմալականների հետ, մասնավորապես Թուրքիայի ապագա երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի հետ: Վերջինս պահանջեց, որ Էթեմ Չերքեզի զորքերը անհապաղ ենթարկվեն կենտրոնական իշխանությանը, սակայն Չերքեզը մերժում է այդ պահանջը:

1921 թվականի հունվարի 14-ին Էթեմ Չերքեզի դեմ ուղարկվեցին զորքեր Ռեֆեթ բեյի հրամանատարությամբ: Տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ Էթեմի ջոկատները ջախջախվեցին, իսկ ինքը փախավ Հունաստան։ Հետագայում նա հայտարարվեց «անցանկալի անձ» Թուրքիայում, իսկ մի քանի տարի անց նրան շնորհվեց ներում: 

 

 

Հեղինակ`   Էդուարդ Մելքումյան
Աղբյուր`    Ermenihaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}