Տնտեսական12:37, 22 Հունիս 2023
Թուրքիան բանակցում է նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի առաջին բլոկի կառուցման ավարտին ընդառաաջ հունիսի 22-ին Ստամբուլում մեկնարկել է ատոմակայանների 5-րդ ցուցահանդեսը և 9-րդ գագաթնաժողովը։
Ցուցահանդեսին, որը շարունակվելու է նաև հունիսի 23-ին, մասնակցում են ատոմային էներգիայի մշակմամբ և կամ արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ։
Թուրքիայի միջուկային էներգիայի և միջազգային պրոեկտների գլխավոր վարչության ղեկավար Սալիհ Սարըն բացման արարողության ելույթում նշել է, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի տարածքում 2-րդ ատոմակայանի կառուցման համար բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն արդեն արված են և հավելել․
«Այդ տարածքի ուղղությամբ (նկատի ունի այդ տարածքում ատոմակայան կառուցելը-խմբ.) այս պահին մեր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Հարավային Կորեայի հետ շարունակվում են»։
Բացի այդ վարչության ղեկավարը տեղեկացրել է, որ Թուրքիայի արևելքում գտնվող Թրակիայի տարածքում 3-րդ ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ։
Իսկ 4-րդ ատոմակայանիմ կառուցման նպատակով տարածքների ուսումնասիրման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Նշենք որ, Սարըյի հաղորդմամբ՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նպատակով Թուրքիան սերտ շփումների մեջ է նաև ֆրանսիական, ամերիկյան և անլգլիական ընկերությունների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |