Տնտեսական13:58, 05 Հունիս 2023
Տարոն Աճեմօղլու․ «Ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի»

Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։
Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։
«Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա կամ 1990-ականների նման շարունակելը կլինի։ Սա մի համակարգ է, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, դեմոկրատիան չի ամրապնդվում, և անգամ տնտեսության անկայունությունը 1990-ականների նման մե՛կ աճում է, մե՛կ նվազում։
Հնարավորության պատուհանն առաջիկա 15 տարին է։ Եթե 15 տարի հետո Թուրքիան զարթնի, շատ ուշ կլինի։ Քանի որ կորցրած կլինի իր երիտասարդ բնակչությանը, տեխնոլոգիական առումով հետ ընկած կլինի, իր պոտենցիալ ուժը կորցրած կլինի։ Շատ ողբերգական կլինի, եթե գալիք 15 տարին մենք վատնենք այնպես, ինչպես նախորդ 15 տարին կամ 1990-ականները»։
Աճեմօղլուն, խոսելով Թուրքիայի կրթական համակարգի մասին, նշել է, որ այն վերանայման կարիք ունի։
«Երիտասարդներին ճիշտ չեն ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, քանի որ ճարտարապետներն առհասարակ տարօրինակ կերպով քիչ թիվ են կազմում, իսկ համակարգչային մասնագետների բացարձակ աճ չկա։ Թե ինչպես ենք ոտքի կանգնելու հատկապես այս արհեստական բանականության զարգացման գործում, չգիտեմ»,- եզրափակել է Աճեմօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |