Տնտեսական13:58, 05 Հունիս 2023
Տարոն Աճեմօղլու․ «Ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի»

Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։
Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։
«Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա կամ 1990-ականների նման շարունակելը կլինի։ Սա մի համակարգ է, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, դեմոկրատիան չի ամրապնդվում, և անգամ տնտեսության անկայունությունը 1990-ականների նման մե՛կ աճում է, մե՛կ նվազում։
Հնարավորության պատուհանն առաջիկա 15 տարին է։ Եթե 15 տարի հետո Թուրքիան զարթնի, շատ ուշ կլինի։ Քանի որ կորցրած կլինի իր երիտասարդ բնակչությանը, տեխնոլոգիական առումով հետ ընկած կլինի, իր պոտենցիալ ուժը կորցրած կլինի։ Շատ ողբերգական կլինի, եթե գալիք 15 տարին մենք վատնենք այնպես, ինչպես նախորդ 15 տարին կամ 1990-ականները»։
Աճեմօղլուն, խոսելով Թուրքիայի կրթական համակարգի մասին, նշել է, որ այն վերանայման կարիք ունի։
«Երիտասարդներին ճիշտ չեն ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, քանի որ ճարտարապետներն առհասարակ տարօրինակ կերպով քիչ թիվ են կազմում, իսկ համակարգչային մասնագետների բացարձակ աճ չկա։ Թե ինչպես ենք ոտքի կանգնելու հատկապես այս արհեստական բանականության զարգացման գործում, չգիտեմ»,- եզրափակել է Աճեմօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։
Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին։
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |