Տնտեսական11:19, 18 Հունիս 2025
Բայրաքթար. «Թուրքիան Իրանից գազ է գնում, ոչ թե նավթ»

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։ Նախարարը հստակեցրել է, որ Իրանից բնական գազի մատակարարումների անվտանգության հետ կապված խնդիրներ այս պահին չկան։
Ուշադրություն հրավիրելով նավթի գների աճի վրա՝ նա ասել է. «Մենք Իրանից գազ ենք գնում, ոչ թե նավթ։ Իսկ գազի մատակարարումներում էլ խնդիր չենք տեսնում»։
Բայրաքթարը հիշեցրել է, որ սկսյալ 2019 թվականից Թուրքիան նավթ չի գնում Իրանից. «Կա Բասրայից եկող և Հորմուզի նեղուցով Թուրքիա հասնող հում նավթի մատակարարում, որը նախորդ տարվա տվյալներով կազմում է մոտ 20 տոկոս»։
Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում գտնվող Գաբար լեռան տարածքից արդյունահանվող նավթի մասին խոսելիս՝ Բայրաքթարը նշել է, որ այն բավարարում է Թուրքիայի կարիքների 8 տոկոսը միայն։
«60 դոլար արժողությամբ նավթը հասել է մինչև 76 դոլարի։ Նմանատիպ ազդեցություն կարող է լինել նաև բնական գազի վրա։ Բնական գազի գինը նույնպես կարող է բարձրանալ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |