Տնտեսական14:58, 19 Մայիս 2023
The Hill․ «Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի շեմին»

Ամերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի շեմին։
Լաչմանը, անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, նշել է․ «Չնայած սարսափելի տնտեսական քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կընտրվի։ Թուրքիան հավանաբար կշարունակի վարել նույն ոչ ավանդական դրամային քաղաքականությունը, որը ստեղծում է անսովոր բարձր գնաճ և սպառում երկրի արժութային պահուստը։ Հավանականությունը մեծ է, որ Թուրքիայում մոտ ժամանակներս գնաճի նոր պայթյուն կլինի և տնտեսական վնասը կհանգեցնի նոր արժույթային ճգնաժամի»։
Մեջբերելով Էրդողանի խոսքերը, թե տոկոսն է պատճառը, գնաճը՝ արդյունք, տնտեսագետը հայտնել է, որ բոլոր տնտեսագետները գործնականում համակարծիք են, որ գնաճը կրկին վերահսկելու համար բարձր տոկոսները ցանկացած քաղաքականության փաթեթի հիմնական տարրն են։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ընտրությունների ընթացքում աջակցություն ստանալու համար արհեստականորեն ճնշել է գնաճը և թվում է, որ Էրդողանն այս շրջանն էլ կղեկավարի և տեղի կունենա արժույթի զանգվածային ճգնաժամ և ուժեղ ճնշում, ինչն էլ կարող է հանգեցնել կապիտալի վերահսկողության»,-նշել է Լաչմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |