Տնտեսական15:24, 11 Ապրիլ 2023
Foreign Policy. Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները

Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։
Հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։
Հոդվածում, որի համար հեղինակը զրուցել է Թուրքիայում աշխատող մարդկանց և մանր բիզնեսի ներկայացուցիչների/առևտրականների հետ, հիշեցրել է, որ, երբ Էրդողանը եկավ իշխանության, 2001-ի տնտեսական ճգնաժամից Թուրքիան նոր էր դուրս գալիս։
Գլինսկին, ով նշում է, որ տնտեսությունն սկսել է աճել նախորդ 10 տարում, գրել է, որ Covid-19 համաճարակից հետո առաջացած տնտեսական դժվարություններից հետո Կենտրոնական բանկը, ի տարբերություն այլ կենտրոնական բանկերի, Էրդողանի պնդմամբ շարունակել է նվազեցնել ինֆլյացիայի դեմ քաղաքականության տոկոսն աճի պատրանքը շարունակելու համար։
Հիշեցնելով, որ Համաշխարհային բանկը երկրաշարժի ծախսը հաշվարկել է 34.2 մլրդ դոլար, հեղինակը հոդվածն ավարտել է տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի խոսքերով. «Սա առնվազն 100 միլիարդ դոլարի կարող է հասնել: Ինչ էլ լինի գալիք ամսվա ընտրություններին, նոր կառավարությունը կբախվի բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ երկրաշարժը և տնտեսության բարելավվումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |