Տնտեսական11:25, 20 Մարտ 2023
Սաուդյան Արաբիայից 1.140 ընկերություն Թուրքիայում ներդրումներ կանեն

Սաուդյան Արաբիայում, Թուրքիայի մասնակցությամբ բիզնես ֆորում է անցկացվել, որի ընթացքում կնքվել է առևտրային փոխգործակցության 3 պայմանագիր:
Սաուդյան Արաբայի պետական լրատվական «SPA»-ի հաղորդմամբ՝ կազմակերպված բիզնես ֆորումին մասնակցել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առևտրի նախարարները և բիզնես ոլորտի շուրջ 450 ներկայացուցիչ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ ներդրումներ անելու վերաբերյալ։ Օրինակ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սաուդյան Արաբիայի 1.140 ընկերություն Թուրքիայում կանի ներդրում, իսկ թուրքական 390 ընկերություն էլ՝ Սաուդյան Արաբիայում։
Ֆորումի ընթացքում նաև ձեռք է բերվել համաձայնություն սերտացնելու հարաբերությունները մեծածախ և մանրածախ առևտրի, շինարարության, ինչպես նաև արտադրութան ոլորտներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |