Տնտեսական23:58, 14 Մարտ 2023
Սաուդյան Արաբիայի խոստացած 5 մլրդ դոլար ավանդը փոխանցվել է Թուրքիայի ԿԲ-ի հաշիվներին

2022-ի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: Մարտի սկզբին էլ Սաուդիան Արաբիայի զբոսաշրջության նախարար ու զարգացման հիմնադրամի նախագահ Ահմեդ Ալ Քաթիփը և Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն էլ ստորագրել են գործարքի պայմանագիրը։
Մարտի 14-ին հայտնի է դարձել, որ նախօրեին այդ գումարը արդեն Թուրքիայի ԿԲ-ի հաշվին է:
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ շարունակական արժեզրկման պայմաններում Թուրքիան իր կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները լրացնելու նպատակով 4.9 մլրդ դոլարի սվոփ (swap) գործարք էր կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Դրան զուգահեռ ԱՄԷ-ն հայտարարել էր նաև Թուրքիայում 10 մլրդ դոլար ներդրում անելու մասին:
Բացի դրանից 2022-ի հունվարին էլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել նաև Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |