Տնտեսական14:47, 13 Մարտ 2023
Թուրքիայում ռուսական գազի հանգույց բացելու ծրագիրը չի հետաձգվի

Ռուսաստանցի մի պաշտոնյա անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ ծրագրին՝ կապված Թուրքիայում գազային հանգույց բացելու հետ:
Պաշտոնյան ասել է, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով ծրագրում որոշակի շտկումներ կլինեն:
Այս թեմայի շուրջ թուրքական աղբյուրի հետ զրուցել է իրականացրել «Sputnik»-ը, որի ընթացքույմ աղբյուրը տեղեկացրել է. «Այո, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Թուրքիայում գազային հանգույց հիմնելու ծրագրում պլանավորվում է դիտարկել որոշակի փոփոխություններ», իսկ այն հարցին, թե «Արդյո՞ք պլանավորվում է հետաձգել ծրագրի իրականացումը» թուրքական աղբյուրը պատասխանել է. «Ո՛չ, նման բան քննարումների օրակարգում չկա»:
Թուրքական աղբյուրը հարցազրույցի ընթացքում նաև նշել է, որ իրենք արդեն վերադառնում են իրենց՝ նախքան երկրաշարժն ունեցած օրակարգային հարցերին, որի մեջ է մտնում է նաև վերոնշյալ ծրագիրը:
Հիշեցնենք որ, այս մասին Պուտինը խոսել էր 2022թ.-ի հոկտեմբերի 13-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
«Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախևառաջ եվրոպական երկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- ասել էր Պուտինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |