Տնտեսական11:14, 10 Մարտ 2023
Թուրքիան դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը Ռուսաստան

Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնել են ռուսական լոգիստիկ կազմակերպությունները։ Թուրքական կողմն առայժմ չի մեկնաբանում ռուսական մամուլում հայտնված նշյալ տեղեկությունը։
Հարցի վերաբերյալ խոսել է ռուսական «Optimalog» ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։
«Երեկ մենք սկսեցինք ծանուցումներ ստանալ գործակալներից, որ նախապես համաձայնեցված չվերթերի ամրագրումները չեղարկվում են: Ասացին՝ պատճառն այն է, որ Թուրքիայի համար տարանցիկ բեռներն այլեւս չեն ուղարկում Ռուսաստան։ Երեկ երեկոյան սկսեցինք նամակներ ստանալ, որ Թուրքիայի մաքսային համակարգը արգելափակում է թուրքական ծագում չունեցող բեռների տարանցիկ ձևակերպումը։ Այսօր առավոտյան ևս մեկ անգամ փորձեցինք ձեւակերպել, բայց համակարգն իսկապես արգելափակում է ամեն ինչ»։
Ռուսական մամուլը գրում է, որ այս ամենը կապված է ԱՄՆ պետքարտուրտաղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացումների հետ, որով Թուրքիայից պահանջվում էր դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը։ Բլինքենի կարծիքով՝ այդ կերպ Թուրքիան օգնում է Ռուսաստանին որոշ չափով շրջանցել պատժամիջոցները։
ԱՄՆ-ն բազմիցս մի շարք երկրներին զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնի պահանջը չկատարեն, կընկնեն պատժամիջոցների տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |