Տնտեսական12:33, 06 Մարտ 2023
Թուրք վերլուծաբան. «Երկրում ամենաէժան բանը դոլարն է»

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Մուրաթ Մուրաթօղլուն արտահանման և արտաքին առևտրի դեֆիցիտի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ գրելով. «Թուրքիայում ամենաէժան բանը դոլարն է»։
Հեղինակը նախ համեմատել է 2021-ի ու 2022-ի փետրվար ամսի տվյալներ, ըստ որի արտահանումը նվազել է 6.4 տոկոսով, իսկ ներմուծումն ավելացել է 10.6 տոկոսով: Հեղինակի պնդմամբ՝ այս վատթարացումը հնարավոր չէ պատճառաբանել երկրաշարժով, քանի որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երկրաշարժիհետևանոքվ չէր կարող այսքան տարբերություն լինել:
Ապա, գալով գնաճին, արձանագրել է, որ երկրում միայն դոլարը չի թանկացել:
«Ի՞նչը գրեթե չի թանկացել վերջին 8 ամսում: Լվացքի միջոցնե՞րը, գրենական պիտույքնե՞րը, բադրիջա՞նը, վարու՞նգը: Ոչ… Պատասխան՝ դոլարը: Սա նշանակում է, որ դա ամենաէժան բանն է, որ կարելի է գնել շուկայում, ինչքան էլ փորձեն, չեն կարող նվազեցնել ներմուծումը և արտաքին առևտրի դեֆիցիտը»,- եզրափակել է Մուրաթօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |