• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2025
Ուրբաթ 12:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:12, 25 Հունվար 2023

Թուրք իրավապաշտպան Սելայ Էրթեմը Լաչինի միջանցքի փակումն անվանում է Ադրբեջանի «կեղտոտ խաղ»

Թուրք իրավապաշտպան Սելայ Էրթեմը Լաչինի միջանցքի փակումն անվանում է Ադրբեջանի «կեղտոտ խաղ»

Ermenihaber.am-ը Լաչինի միջանցքի թեմայով
զրուցել է Թուրքիայում ծնված, բայց այժմ Գերմանիայում ապրող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ 
Սելայ Էրթեմի հետ։
Նա, ի
 դեպ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։

Կենսագրական
Սելայ Էրթեմը ծնվել է Բայբուրթ (պատմ. Բաբերդ) նահանգում։ Ծնողները աշխատանքի նպատակով տեղափոխվել են Գերմանիա, որտեղ էլ Էրթեմը մեծացել է։ Ստացել է մանկավարժի կրթություն և աշխատել իր մասնագիտությամբ։ Այժմ ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

Լաչինի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը Սելայ Էրթեմը կեղծ և շինծու է համարում։

«2022թ. դեկտեմբերի 12-ից սկիզբ առած Լաչինի միջանցքի շրջափակումը և ադրբեջանական շահերից ելնելով ճանապարհի արգելափակումը մի իրավիճակ է, որը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։ Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո ըստ էության թիրախավորում են հայ ժողովրդին»։

Տիկին Էրթեմի կարծիքով՝ Լաչինի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Միևնույն ժամանակ հիշեցնում է հետևյալը. «Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն պայքարելու որոշում կայացնելով»։

Անդադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը ՝ թուրք իրավապաշտպանը շեշտում է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլԹուրքիայի  օրակարգում են եղել։

«Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական ​​և նվաճողական ​​քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը»։

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Թուրքիայի բնակչության թիվը մոտենում է 86 միլիոնին
Թուրքիայի բնակչության թիվը մոտենում է 86 միլիոնին

Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}