• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:03, 12 Հոկտեմբեր 2022

Ֆաթմա Յավուզը՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման մասին

Ֆաթմա Յավուզը՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման մասին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը ծագումով հայ աստվածաբան, գրող և ակտիվիստ Ֆաթմա Յավուզն է։

Համառոտ կենսագրական

Ֆաթմա Յավուզը ծնվել է 1979թ. Ստամբուլի Ուսքյուդար (պատմ. Սկյութար) թաղամասում։ Ծագումով հայ է։ Յավուզը շուրջ 14 տարի զբաղվել է Ղուրանի դասավանդմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայի կրոնական գործերի վարչությունում և Ստամբուլի քաղաքապետարանում։ 

Նա հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով։ Յավուզի սոցցանցային գրառումները հաճախ են կոշտ արձագանքի արժանանում թուրքական հասարակության կողմից։ 

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

- Այս փուլում, ցավոք, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացն իրատեսական չեմ համարում։ Հուսով եմ՝ կսխալվեմ և կարգավորման ճանապարհին թեև քիչ, բայց առաջընթաց կգրանցենք։ Իրատեսական չհամարելու պատճառն այն է, որ ես երկու տարի է, ինչ կոնկրետ առաջընթաց չեմ տեսնում, և որ Թուրքիայի հասարակությանը դրան նախապատրաստելու համար ոչ աշխատանք չի տարվում։ Ընդհակառակը, ատելության խոսքը դեռևս շարունակում է ներգործող լինել։ 

- Պրահայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի դեմ առ դեմ 1-ին հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։ 

- Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի և Թայիփ Էրդողանի հանդիպումը բովանդակալից էր, սակայն Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացը խոչընդոտ է հանդիսանալու այս պահին առողջ ու մնայուն քայլեր իրականացնելու համար։ 

- Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաև սահմանների բացման հարցը։ Առաջիկայում հավանական համարու՞մ եք սահմանների բացումը և  ինչպիսի ազդեցություն կունենան երկու ժողովուրդների վրա, եթե բացվեն սահմանները։ 

- Չեմ կարծում, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն, քանի որ թուրքական հանրության շրջանում դեռևս չկա դրա հանրային արձագանքը։ Անշուշտ, եթե բացվեն սահմանները, հիանալի զարգացում կլինի և երկու ժողովուրդներն էլ իրենց միջև առկա կոնկրետ խոչընդոտներից կազատվեն։ Իսկ դա թերևս ամենից կարևորն է։ Հուսամ մենք կտեսնենք այդ օրը։ Ճիշտ է, դա մոտ ապագայում չի լինի, բայց հուսամ գոնե ողջամիտ ժամկետում կլինի։

- Երևանում հանդիպելու են Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայից բարձրաստիճան այրերի այց սպասվու՞մ է։ Հավանական համարու՞մ եք ֆուտբոլային դիվանագիտության «2-րդ եթերաշրջանը»։ 

- Ես հավատում եմ սպորտի համախմբող ուժին։ Դա կարող է  բարձրաստիճան անձանց այցերի համար նպաստող հանգամանք ծառայել։ Այս տեսանկյունից բարձրաստիճան այցերն անակնկալ չեն։ Իհարկե, ֆանատիզմը երբեմն կարող է հակադարձել սպորտի միավորող ազդեցությանը, բայց լիահույս եմ, որ մենք ականատես կլինենք դիտարժան ֆուտբոլային հանդիպման՝ առանց որևէ տհաճ բան ապրելու։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}