Ցեղասպանություն11:56, 24 Ապրիլ 2022
Թուրքիայի արդարադատության նախարարը ևս թիրախավորել է Կարո Փայլանին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Twitter-ի իր միկրոբլոգում մի քանի գրառմամբ անդրադարձել է հայ ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը՝ այն անվանելով «զրպարտություն» և «հրապարակային վիրավորանք»։
«Թուրքիայի ազգային մեծ ժողովը մեր ազգի, մեր նախնիների, մեր պետության ու պատմության հասցեին զրպարտություններ պարունակող օրինագծեր քննարկելու վայր չէ։ Շատ ճիշտ որոշում էր, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել այդ զրպարտիչ առաջարկը»։
Բոզդաղը քննադատել է թե Կարո Փայլանին և թե նրա անդամակցած կուսակցությանը՝ նման օրինագծի պատրաստում թույլ տալու համար։
Նշենք, որ ավելի վաղ էլ Էրդողանի գլխավորած կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքն էր դատապարտել է Կարո Փայլանի արարքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |