• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Հուլիս, 2025
Կիրակի 02:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց15:19, 03 Մարտ 2022

Տիգրան Աբրահամյան. «Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով»

Տիգրան Աբրահամյան. «Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական-հասարակական գործիչների, գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին:

 

-Պարոն Աբրահամյան, Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների երկու հանդիպում։ Ինչպե՞ս եք Դուք և Ձեր ներկայացրած քաղաքական ուժը գնահատում այս գործընթացը։

Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով, որոնց ավանդականներից բացի ավելացել է, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հարցը:

Թուրքիան Հայաստանին իրականում համարում է թշնամի, հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ, գործուն մասնակցություն է ունեցել Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններին և ակնկալել, որ լուրջ արդյունք կարող ենք արձանագրել խիստ անտրամաբանական կլինի:


-Նախկինում ևս, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ի տարբերություն նախկին տապալված գործընթացների՝ ներկայում արձանագրվում է թուրք-ադրբեջանական հռետորաբանության սկզբունքային տարբերությունը։ Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, հայկական կողմի համար ինչ կարմիր գծեր կան, որոնք չպետք է հատվեն:

2009 թվականին, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը լրիվ այլ էր, Հայաստանը պատերազմում հաղթող կողմ էր, սկզբնական շրջանում Թուրքիան չէր խոսում նախապայմանների մասին:

Հետագայում Թուրքիան հանդես եկավ նախապայմաններով՝ փորձելով հայ-թուրքական կարգավորման հիմքում դնել Արցախի՝ Ադրբեջանի համար շահեկան լուծումներ, իսկ արդյունքում գործընթացը նախ դանդաղեց, ապա տապալվեց: Միջազգային հանրությունը, միջնորդ երկրները արձանագրեցին, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», սակայն Թուրքիան իր մեջ ուժ չգտավ և արդյունքում արձանագրվեց Թուրքիայի ապակառուցողական կողմ լինելը, իսկ ՀՀ դերակատարությունը տարածաշրջանում մեծացավ:

-Գիտենք, որ մի քանի տասնամյակ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ու սահմանը բացելու հարցում հաշվի է առել նաև Ադրբեջանի շահերը: Հիմա էլ նշվում է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք հնարավոր է տարանջատել այս գործընթացները:

1993 թվականին Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց՝ պատճառաբանելով Արցախի պաշտպանության ուժերի Քարվաճառի շրջանի ազատագրումը:

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, հայտարարության հիման վրա, ՀՀ իշխանությունն այդ ու ևս 2 շրջան հանձնեց Ադրբեջանին:

Սակայն հիմա էլ Ադրբեջան-Թուրքիա օրակարգի գլխավոր հարցերից մեկը դարձել է ՀՀ տարածքով Ադրբեջանի, Արցախի օկուպացված շրջանների և Նախիջևանի միջև միջանցք ապահովելու գաղափարը:

Այս գործընթացում ես միայն տեսնում եմ թուրք-ադրբեջանական շահերը, բայց որևէ ձևի տեսանելի կամ հաշվելի չէ ՀՀ հետաքրքրությունը:


-Վերջերս Թուրքիան և Ադրբեջանը վավերացրեցին 2021թ. հունիսի 15-ին կնքված «Շուշիի հռչակագիրը»: Ըստ Ձեզ՝ որոնք են հայկական կողմերի համար այդ հռչակագրում առկա վտանգավոր դրույթները, և ինչ պետք է անեն կամ կարող են անել Հայաստանն ու Արցախը  դրանցից բխող հավանական վտանգները մեղմելու կամ չեզոքացնելու ուղղությամբ:

Այդ հռչակագիրն ուղղված է երրորդ պետություններին, առաջին հերթին Հայաստանին, Արցախին, Ռուսաստանին և Իրանին՝ յուրաքանչյուրին իր մասով:

Ներկայումս դա ունի ոչ միայն հռչակագրային, այլ վավերացված փաստաթղթի կարգավիճակ: Հայաստանի հետ տարվող բանակցություններին զուգահեռ իր մեջ ագրեսիա պարունակող այդ փաստաթղթի վավերացումն իրականում խոսում է այն մասին, որ ռազմավարական տարածության մեջ, Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր են դրել իրենց նպատակներին հասնելու ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ ուժի կիրառման, որտեղ ունենալու են 100 տոկոսանոց համագործակցություն բոլոր ուղղություններով:


-Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով ականատես ենք աշխարհաքաղաքական լարվածության աննախադեպ աճի: Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը մեր տարածաշրջանի վրա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և արդյո՞ք կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսության գործընթացի վրա։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն այս պահին անուղղակի, սակայն որոշ ժամանակ հետո՝ ուղիղ ազդեցություն կարող է թողնել Հարավային Կովկասում: Ուկրաինայի հարցում բախվում են ՌԴ-ի, Չինաստանի, հավաքական առումով՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերը, և չի բացառվում, որ այդ դիմակայությունը տեղափոխվի այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկաս:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}