Տարածաշրջան15:59, 28 Դեկտեմբեր 2021
Վրաստանում Թուրքիայի դեսպանն ամփոփել է թուրք-վրացական հարաբերությունների տարին

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը թուրքական պետական լրատվական գործակալության՝ «Anadolu»-ի հետ զրույցում ամփոփել է 2021-ին թուրք-վրացական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները։
Յազգանը նշել է, որ 2021-ին Թուրքիայի և Վրաստանի միջև աճել են զբոսաշրջային այցերը և համավարակի մեղմացմանը զուգահեռ ավելացել է «Թուրքական ավիաուղիներ» և «Պեգասուս» ավիաընկերությունների թռիչքների թիվը։
Թուրքիայի դեսպանը կարևորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Անկարա և նշել, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության, արդարադատության ու գյուղատնտեսության նախարարները հանդիպումներ են անցկացրել թե Վրաստանում, թե Թուրքիայում։
Յազգանը նաև նշել է, որ այս տարի կարևոր զարգացումներ են տեղի ունեցել ներդրումների և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Վստահեցրել է, որ իրենք շարունակում են ջանքերը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
Դեսպանը, անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ ուրախ են տարածաշրջանի վերաբերյալ Վրաստանի հետ ունենալ նման ակնկալիքներ և մոտեցումներ։ Հիշեցրել է, որ 2021-ին լրացել է Կարսի պայմանագրի և Թուրքիա-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |