Քաղաքական10:18, 16 Հունիս 2025
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող վերջին զարգացումները։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտնել է, որ գոհունակությամբ է ընդունում նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք միտված են Իսրայելի և Իրանի միջև բախումների դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու մի աղետ, որը կարող է ողջ տարածաշրջանը կրակի մեջ առնել։
Էրդողանը նշել է, որ միջուկային վեճի կարգավորման միակ ուղին դիվանագիտական ճանապարհն է, և Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակումներով սկսված բռնության շղթան/ պարույրը երկու կողմերի համար էլ առաջ է բերում անդառնալի տնտեսական ու քաղաքացիական վնասներ, և որ այս վտանգավոր զարգացումները պետք է անհապաղ կասեցվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |