Տարածաշրջան14:26, 17 Հունիս 2025
Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի

Թուրքական մերձիշխանական «Yeni Şafak» կայքում հրապարակվել է «Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի» վերնագրով հոդված։ Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի «հարձակողականությունը» հող է պատրաստում տարածաշրջանում պատերազմի ալիքի համար։ Հունիսի 13-ից սկսված Իսրայել-Իրան հակամարտությունը որակվել է որպես քառօրյա պատերազմ։
Նշվում է, որ Իսրայելի և Իրանի միջև առճակատման խորացման դեպքում կուժեղացվի փոխադարձ դիվանագիտությունը։ Զարգացումները կարտացոլվեն աշխարհում և հարակից տարածաշրջաններում։ Ընդգծվել է, որ Թուրքիայի անվտանգությունը վտանգի տակ դնող հնարավոր սցենարների դեմ նախապատրաստական աշխատանքները կարագացվեն։
«Մինչ ջանքեր են գործադրվում Իսրայելի ագրեսիան դիվանագիտական ճանապարհով զսպելու համար, վերլուծվում է նաև քառօրյա Իսրայել-Իրան պատերազմի հնարավոր ազդեցությունը համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության վրա»,- նշվել է հոդվածում:
Թուրքիան կարծում է, որ Իսրայելի հարձակումները չեն սահմանափակվում միայն Պաղեստինով և Իրանով, այլ դրանք դարձել են սպառնալիք, որն ամբողջ տարածաշրջանը ներքաշում է անկայունության մեջ:
«Այս զարգացումները, որոնք ազդում են նաև համաշխարհային անվտանգության վրա, մասնավորապես՝ էներգետիկ և առևտրային ուղիների վրա, մանրամասն քննարկվում են ազգային անվտանգության խորհրդի և համապատասխան նախարարությունների կողմից»-, ընդգծել է հոդվածի եղինակը:
Գնահատվող թեմաների շարքում են նաև Իսրայելի նպատակների ընդլայնման ազդեցությունն Իրանի դեմ, կամ անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք կառաջանան Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու տարբերակի օգտագործման դեպքում։ Դրանց ազդեցությունը տնտեսության վրա ուսումնասիրվում է բազմաչափ ձևով։
Շեշտվել է, որ Թուրքիան որդեգրել է տարածաշրջանում հնարավոր նոր լարվածության սցենարներին պատրաստ լինելու սկզբունքը։ Մշակվել են համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |