Քաղաքական13:59, 26 Հուլիս 2021
Հունաստանի նախագահ. «Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք»
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
Սակելարոպուլուն, ակնարկելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի խնդրի հետ կապված, ասել է, որ Հունաստանը չի ընդունելու դրանք:
«Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հարցում մեր կողմից ոչ մի զիջում չի լինելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին:
«Թուրքիայի անօրինական գործողությունների ու ագրեսիայի դեմ պայքարում մենք վճռական ենք»,- եզրափակել է Հունաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Էրդողանը Կիպրոսի թուրքական մասում հատարարել էր, որ թուրքական կողմն այլևս չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները և առաջ քաշել 2 առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը:
Էրդողանն ու Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաև հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան չեզոք գոտի է հայտարարվել և պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Սաբահի և Թուրքիայի նախագահի միջև տեղի ունենալիք հանդիպմանը երկկողմ համագործակցության խորացման նպատակով նոր համաձայնագրեր կստորագրվեն:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի առևտրաշրջանառության լիովին դադարեցմանը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |