Քաղաքական16:01, 07 Մայիս 2024
Քուվեյթի էմիրը Թուրքիայում է

Մայիսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի Էսենբողայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Քուվեյթի էմիր Մեշալ ալ Ահմեդ էս Սաբահին:
Նշվում է, որ սա Սաբահի 2023-ի դեկտեմբերին էմիրի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին պատոնական արտերկրյա այցն է:
Բացի այդ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ 60 տարվա ընթացքում սա ընդհանուր առմամբ Քուվեյթի էմիրի 7-րդ այցն է Թուրքիա:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ երկրի նախագահականում նախ տեղի կունենա Սաբահ-Էրդողան առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
Նշվում է, որ քննարկվելու են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանային զարգացումներին:
Թուրքիան մտադիր է տնտեսության, առևտրի, ռազմարդյունաբերության, տուրիզմի, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտներում Քուվեյթի հետ առկա համագործակցությունն էլ ավելի խորացնել:
Այս համատեքստում նախատեսվում է նաև կողմերի միջև մի շարք նոր համաձայնագրերի ստորագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |