Քաղաքական17:46, 07 Մայիս 2024
Թուրքիայի փոխնախագահ. «Ռեֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռեֆահ քաղաքի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Յըլմազն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողությունը ռազմական հանցագործություն է:
«ՀԱՄԱՍ-ի կողմից Կատարի և Եգիպտոսի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ առաջարկների հաստատման հենց հաջորդ օրը Ռեֆահի ուղղությամբ հարձակում իրականացրած Իսրայելը հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինի տարածքում իրականացրած ռազմական հանցագործությունների թվին ավելացրեց ևս մեկը»,-ասել է նա:
Ապա նաև հայտարարել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղ թե ուշ տալու է դրա (հանցագործության-խմբ.) պատասխանը:
Յըլմազը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ շարունակելու են անել ամեն հնարավոր բան, որպեսզի Իսրայելի կառավարությունը ստանա այն պատիժը, որին արժանացել է բոլոր նմանատիպ հանցագործությունների իրականացման արդյունքում:
Վերջինս իսրայելական կողմին մեղադրել է նաև միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |