• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 13:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:18, 24 Հունիս 2021

Թուրքական մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերը Էրդողանի ռեժիմի գլխացավանքն է

Թուրքական մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերը Էրդողանի ռեժիմի գլխացավանքն է

Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում YouTube վիդեոպորտալում տեղադրած իր մի շարք տեսանյութերով վերջերս ցնցել է ողջ Թուրքիան` դառնալով Էրդողանի ռեժիմի գլխացավանքը։

Նա թուրք հայտնի պետական գործիչներին (​​նախկին ու ներկա) մեղադրում է հանցագործություններ, սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու  մեջ:

Ermenihaber.am-ը այդ թեմայի շուրջ զրուցել է ծագումով հայ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հետ: 

- Ո՞վ է Սեդաթ Փեքերը: Ի՞նչ հայացքներ ունի նա: 

- Քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերին ճիշտ բնութագրելու համար նախ պիտի տեսնել, թե ովքեր են իր գաղափարական հայրերը և ինչ ընդհանրություններ նրանք ունեն: Դրանք են. Աբդուլլահ Չաթլըն, Մուհսին Յազըջըօղլուն, Ալաաթթին Չաքըջըն, Օրալ Չելիքը, Մեհմեթ Շեները, Մեհմեթ Ալի Աղջան, Հալուք Քըրջըն, Հրանտ Դինքին սպանողները՝ Յասին Հայալը, Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը և արյունարբու ֆաշիստ Օնուր Գենջերը, ով 2021թ. հունիսի 17-ին, հարձակվելով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի նահանգային կառույցի վրա, սպանեց Դենիզ Փոյրազին:

Այս ցանկը դեռ հնարավոր է համալրել տասնյակներով և նույնիսկ հարյուրներով: Բոլորի որջը Թուրքիայում աջակողմյան  «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ-MHP) է և այդ կուսակցության հովանավորության տակ գտնվող «Գաղափարապաշտների օջախները»: Բոլորն իրենց ազգայնական, պանթյուրքիստ և թուրանիստ են համարում, ինչպես և Սեդաթ Փեքերը:  Նրանք ասում են. «Մենք Բաշբուղի զավակներն ենք, այս հայրենիքի ֆիդայիները, խենթերը: Մենք ստեղծելու ենք թուրք-իսլամական միություն»:

Սեդաթ Փեքերը հանցավոր կազմակերպություններից միայն մեկի պարագլուխն  է, որին օգտագործում են Թուրքիայի կեղտոտ ու մութ օպերացիաներում: Թուրքիան վերածվել է հանցավոր կազմակերպությունների «դրախտի»: Հանցավոր կազմակերպությունների ձեռքն են անցել բոլոր փողոցները, թաղամասերը, նահանգները, գյուղաքաղաքները և շրջանները: Այս հանցավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են պետության գիտության և վերահսկողության ներքո:

Այս կառույցները, որոնք դարձել են պետության պահեստային ուժերը, միևնույն ժամանակ իշխող  «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ)  և աջակողմյան  «Ազգայնական շարժում» կուսակցությունների գլխավորած իշխանության համար վերածվել են քաղաքացիական ռազմական ուժերի և մի ներուժի, որն ընտրություններին քվե է ապահովում:  Սեդաթ Փեքերը ընտրությունների շրջանում «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքին աջակցելու նպատակով հանրահավաքներ էր կազմակերպել և սպառնացել ընդդիմադիր  կուսակցությունների առաջնորդներին: 2016թ. հունվարին Փեքերը 1128 մտավորականի նախաձեռնությամբ հիմնված  «Գիտնականներ՝ խաղաղության համար» խմբի անդամներին հետևյալ խոսքերով էր սպառնացել.  «Ձեզ արյունաքամ ենք անելու և ձեր հոսող արյունով ցնցուղ ենք ընդունելու»:

- Քրեական հեղինակություն Փեքերի բացահայտումները ցնցել են ողջ Թուրքիան: Ինչո՞ւ հենց հիմա Փեքերը դիմեց նման քայլի:

- Հարցին պատասխանելու համար, թե ինչու հենց հիմա, հարկ է նկատել, որ կազմակերպված հանցավոր կազմակերպությունները սովորական հանցավոր խունտաներից վերածվել են գրեթե պետականացված մաֆիայի:  Այդ մաֆիան հանցագործություններ է կատարում պետության հարատևության համար։ Արտերկրում (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում) մասնակցել և մասնակցում է ռազմական գործողությունների, քաղաքական, տնտեսական գործունեություններ է ծավալում թյուրքական հանրապետություններում,  Թուրքիայի ներսում միլիարդավոր դոլարների չափով ապօրինի գործունեությամբ է զբաղվում և ամենակարևորը.  վերահսկում է թմրանյութերի վաճառքը, որը երկրի տաք փողերի աղբյուրն է: Այս ամենը մանրակրկտորեն նշվում է Սեդաթ Փեքերի արած հայտարարություններում:

Այստեղից է սկսվում իրական խնդիրը: Խնդիրը ռենտայի և ուժի բաժանումն է:  Դա ռենտայի բաժանման պատերազմ է թուրքական պետության մաֆիոզ ուժերի և այս ֆաշիստական մութ ուժերի միջև, որոնք պետության հարատևման համար ասում են՝ «Մենք այս հայրենիքի ֆիդայիներն ենք»:

Միլիարդավոր դոլարներով ռենտայի բաժանումն իրականացնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) բոլոր տարրերը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, արդարադատության, բանակային, ոստիկանական ուժերը, մամուլը և այդ ամենը գլխավորող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ ռենտայի բաժանման կռվում կարմիր գծերը հատած Սեդաթ Փեքերը, որին  պետական մաֆիոզ ուժերը ցանկացան ոչնչացնել, իր բացահայտումներով 
պատերազմ է հայտարարել իր նախկին հանցակիցներին: Փեքերը նախագիծ չէ, այլ թուրքական պետության հայելին է : Իր հայտարարություններից մեկում նա ասում է.  «Մենք մի ընտանիք ենք, բոլորս մեղավոր ենք»:  Իր գործած հանցանքները խոստովանելիս՝ ասում է, որ այդ գործերը բոլորը միասին են արել և միայն ինքը չէ մեղավոր:

Նորմալ ժողովրդավարական երկրում Սեդաթ Փեքերի հայտարարությունները և փաստարկները/պնդումները աղմկահարույց արձագանք կունենային, կառավարությունն անմիջապես հրաժարական կտար, պատասխանատուների դեմ քրեական գործեր կհարուցվեին:

Նրա հայտարարությունները խոստովանություն են այն մասին, թե ինչու չի լուծվել գործազրկության, աղքատության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների, ավազակախմբերի, կոռուպցիայի, խոսքի ազատության և քրդական հարցը, ինչպես նաև բացահայտում՝ մաֆիոզ պետության և պետականացված մաֆիայի վերաբերյալ:

- Փեքերին Թուրքիայի ներքաղաքական օրակարգ բերելու նախաձեռնությունը արդյո՞ք պատկանում է Թուրքիայի իշխանություններին, թե՞ ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից:

- Չեմ կարծում, թե հնարավոր է, որ շատ ուժեղ լինեն Սեդաթ Փեքերի միջազգային կապերը: Իր ներկայացրած իրադարձությունների մեծ մասն ավելի վաղ հայտնի էին: Այստեղ միջազգային հանրության ուշադրությունը գրավում է այն, որ այդ հայտարարությունները, որոնք գրավում են միջազգային հանրության ուշադրությունը, անում է իշխանամետ, ազգայնական, թուրանիստ մաֆիայի պարագլուխը:

- Սեդաթ Փեքերը որևէ առնչություն ունի՞ հայկական թեմաների, այդ թվում Հրանտ Դինքի դատավարության հետ։

- Թուրքիայում կատարված բոլոր քաղաքական հանցագործությունները, անհետ կորածները, առանց օրինական դատավարության մահապատիժները, Հրանտ Դինքի և քրիստոնյա հոգևորականների դեմ ուղղված հանցագործությունները համատեղ պլանավորվել և իրականացվել են պետության անվտանգության ուժերի, հետախուզության և խունտաների կողմից:

Մեհմեթ Աղարը հայտնել էր, որ այն տարիներին, երբ ինքը զբաղեցնում էր գլխավոր ոստիկանապետի, արդարադատության նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնը, պետության անունից ավելի քան 1000 օպերացիա է իրականացրել:  Թուրքիայի ներքին գործերի ներկայիս նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը Էրհան Թունջելին (Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է) վստահել էր Սեդաթ Փեքերին:

Այն դեպքում, երբ Սուլեյման Սոյլուն տիրապետում է այսպիսի տեղեկությունների և դրանց մասին չի հայտնում դատախազներին, մեզ մոտ կասկած է առաջանում, թե նա Հրանտ Դինքի սպանության և Թուրքիայում կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ուրիշ ինչ տեղեկությունների է տիրապետում:

- Որքանո՞վ եք արժանահավատ համարում նրա բացահայտումները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք թուրքական իշխանությունների վարկանիշի վրա։ Սույեյման Սոյլուին շարքից հանելուց հետո հնարավո՞ր է, որ հաջորդ թիրախում հայտնվի Էրդողանը:

- Սեդաթ Փեքերի պատմածների մեծ մասը հայտնի էր, սակայն հանրության իրազեկման տեսանկյունից նա պետք է պատմի այն, ինչն անհայտ է:

Անկախ նրանից, թե ինչ կպատմի Սեդաթ Փեքերը, չեմ կարծում, որ հնարավոր է այս միջավայրում (Թուրքիայում-խմբ.) որևէ արդյունք լինի: Երկրում իշխանության բոլոր կենտրոնները վերահսկվում և կառավարվում է մեկ մարդու կողմից: Երբ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդու շուրթերից արտաբերված խոսքերից, սպասել, թե այլ բաներ տեղի կունենան, ուղղակի պատրանք է:

Էրդողանը, նախարարների կաբինետը, ինշանամերձ մամուլը, բանակը, դատախազները բոլորը միասին հայտարարեցին, որ աջակցում են Սուլեյման Սոյլուին: Սեդաթ Փեքերը մինչև այժմ Էրդողանի հասցեին լուրջ մեղադրանքներ չի հնչեցրել, փոխարենը վերջինիս դիմելիս, ասում է՝ «Թայիփ եղբայր»: Նա, Էրդողանին իր հավատարմությունը հայտնելով,  և՛ ժամանակ է շահում, և՛ նաև խաղաղություն հաստատելու ուղիներ փնտրում:

Ըստ իս՝ Փեքերի ձեռքում հնարավոր է լուրջ փաստարկներ լինեն, որոնք կարող են օգտագործվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Օրինակ՝ Ալիևի և Էրդողանի բիզնես գործընկերությունը: Ադրբեջանի հանդեպ Էրդողանի սերը միայն նավթագազային առևտրից ստացված ռենտաներն են: Մեկ այլ հարց է արցախյան պատերազմի ժամանակ Էրդողանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, ջիհադիստներին Արցախ ուղարկելը: Այս համատեքստում հայտնի են Սեդաթ Փեքերի սերտ կապերը Սիրիայում գործող թուրքոմանների խմբերի և ջիհադական կազմակերպությունների հետ: Վերոհիշյալի վերաբերյալ Սեդաթ Փեքերի արած հայատարարությունները միջազգային հարաբերություններում հնարավոր է նեղը գցեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը
Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիան ռազմական ինքնաթիռների նավատորմ ունեցող երկրների թվում 9-րդն է
Թուրքիան ռազմական ինքնաթիռների նավատորմ ունեցող երկրների թվում 9-րդն է

Ըստ ամերկյան «Global Firepower» ընկերության՝ երկրների ռազմական ինքնաթիռների նավատորմի հզորությունը ցույց է տալիս նրա զսպող ազդեցությունը արտաքին աշխարհի դեմ։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայրենակիցներին եղբայրության կոչ է արել
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայրենակիցներին եղբայրության կոչ է արել

Յաշար Գյուլերը մամուլի ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի համար օրակարգային հարցերի:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}